• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Բարձր տեխնոլոգիաներն անտեր թողնելով

Մհեր Արշակյան 19:30 | 02.02.2022
Մհեր Արշակյան 19:30 | 02.02.2022
Vahagn Khachatryan

ՔՊ-ն ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրում Վահագն Խաչատրյանին։ Վերջինս աշխատող մարդ է։ Փաշինյանը նրա հետ մեծ հույսեր էր կապում ԲՏԱ նախարար նշանակելիս։

Պարոն Խաչատրյանը երկար էր մտածել, թե ինչպես օգտակար լինել ՀՀ-ին։ «Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձեւակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք, եւ համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»,- նշանակման հաջորդ օրն ասել էր Վահագն Խաչատրյանը։

Վարչապետն իր հերթին ասում էր. «Հույս ունեմ, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ մենք այսօր ունենք Հայաստանում, այդ ամենը նախարարը [Վահագն Խաչատրյանը] կկարողանա համադրել եւ ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջը, ընթանալ արդյունավետ քայլերով դեպի այդ նպատակի իրագործումը»։

Հիմա նա որոշել է աշխատող մարդուն դարձնել թոշակառու։

2015-ի Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնի մասին լավագույն ձեւակերպումը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս 2015-ի օգոստոսի 29-ին կայքերից մեկում գրել էր. «Անունը նախագահ է լինելու, բայց իշխանական համակարգում իրենից ոչինչ չի ներկայացնելու»։

Գիտի՞ այս մասին պարոն Խաչատրյանը։ Իհարկե գիտի։ Դեռեւս նախորդ նախագահ Արմեն Սարգսյանն է հեռանալուց «անիծել», որ նոր նախագահը ոչ մի բան էլ չի կարողանալու անել այդ պաշտոնում։

2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Վահագն Խաչատրյանն Ազատության հրապարակում նոյեմբերի 20-ին կոչ էր անում «դեկտեմբերի 6-ին «ոչ» ասել» Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին։ Հիմնական պատճառներից մեկը տնտեսության աղետալի վիճակն էր, որի պատճառով «վերջին 5 տարիների ընթացքում 40-45 հազար մարդ մշտական բնակություն է հաստատել այլ երկրներում»։

Նոր իշխանությունների օրոք (եւ այս թիվը հրապարակել է Փաշինյանի «Հայկական ժամանակը») վերջին երկու տարում ՀՀ-ից մեկնած ու չվերադարձածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Չվերադառնալու պատճառների մեջ կոռուպցիան ու ամենաթողությունն իհարկե չկան, բայց դրանից արտագաղթը չի դադարում արտագաղթ լինելուց, նույնիսկ եթե իշխանությունները բոլոր ժամանակների եւ համաշխարհային բոլոր իրականությունների լավագույն իշխանություններն են։

Ուրեմն մի բան էն չի։ Ու մարդկանց մի պաշտոնից հանել ու մյուս պաշտոնին նշանակելու մեջ չէ խնդիրը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները
հաջորդը
5,5 միլիոն դոլարի օգնություն Ուկրաինային

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա