• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

QR կոդը պարտադիր պահա՞նջ, թե՞․․․

Աննման Մինասյան 15:30 | 17.02.2022
Աննման Մինասյան 15:30 | 17.02.2022
covid-19 QR code

Հունվարի 22-ից Հայաստանի Հանրապետությունում հանրային վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված կամ քովիդ թեստի բացասական արդյունք ներկայացնող քաղաքացիները։

Օրենքի գործարկումից 3 շաբաթ է անցել։ «Ալիք Մեդիան» շրջայց է կատարել հանրապետության երկրորդ քաղաքում, պարզել, թե ինչպես է գործում նոր որոշումը կամ գործո՞ւմ է, թե՞ միայն ամրագրված է թղթի վրա։

Gevorg AmiryanՄեր առաջին զրուցակիցը Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանն է։ Նա վստահեցնում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրից աշխատում են սահմանված կարգով։ Բացառություն են միայն նրանք, որոնք բերել են գիրքը հանձնելու։ Այս դեպքում այցելուին մոտենում է աշխատակիցը․ «Չենք կարող մարդուն ասել՝ գնա, երբ պատվաստվես, գիրքը կբերես»։ Մարզային գրադարան այցելողների 5-10 տոկոսն է առանց պատվաստման վկայականի գալիս: «Ով չունի, մուտքից ներս չի մտնում»,- ասում է տնօրենը։

Մարիամ եւ Երանուհի քույրերի պատկերասրահում օրենքից դժգոհող այցելուների կողքին կան նաեւ իրավիճակին հարմարված բազմաթիվ մարդիկ։

Karen BarseghyanՊատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը փաստում է, որ երբեմն անգամ չեն հասցնում հարցնել QR կոդի առկայության մասին, այցելուն ինքն է ներկայացնում վկայագիրը։ Այցելուների թվի պակասը տարվա այս շրջանում պատկերասրահում բնական են համարում։ Ավելին՝ անցած տարվա այս օրերի համեմատությամբ թիվն ավելացել է։ Մարդիկ հիմնականում զբոսաշրջային կազմակերպություններով են գալիս, հետեւաբար QR կոդի հարցը նախապես լուծված է լինում։ Կարեն Բարսեղյանը հարցը դիտարկում է նաեւ այլ տեսանկյունից, ասում է՝ դժգոհելուն սովորել ենք, թող մարդկանց մեջ մի փոքր կարգապահության մշակույթ ձեւավորվի։ «Միշտ օրինապահություն ենք պահանջում, բայց երբ հարցը մեզ է հասնում, չենք ուզում ենթարկվել»։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախքան օրենքի ուժի մեջ մտնելն էին պատրաստ խնդիրները հաղթահարելուն։ Թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ օրենքից դժգոհողների պակաս չի եղել, բայց փորձել են այցելուին բացատրել, որ օրենքը ոչ թե իրենց դեմ է, այլ բոլորիս օգտին է։ Առաջին իսկ ներկայացման ժամանակ եղել է 30 տոկոս տոմսերի վերադարձ։

Lyudvig Harutyunyan«Կա դրված խնդիր՝ պետք է լուծվի։ Ճիշտ է, թատրոնն ունենում է որոշակի ֆինանսական խնդիրներ, բայց եթե հիշենք լոքդաունի ժամանակ ինչպես էր պարալիզացվել ողջ աշխատանքը, եւ հանդիսատեսի առաջ փակվել թատրոնի դռները, ապա նախընտրում ենք այս ձեւը»,- ասում է Հարությունյանը։

Որոշումը լիարժեք կատարելու համար թատրոնում ձեւավորվել է 3 խումբ։ Առաջինը տոմսերի առցանց գնորդների պատվաստված լինելը հավաստող կոդն է ստուգում, երկրորդը աշխատում է դրամարկղում. եթե չունեն կոդը, տոմս գնել չեն կարող։ Երրորդ խումբն աշխատում է մուտքի մոտ, ստուգում QR կոդը, ինչն էլ երբեմն անհարմարությունների առիթ է դառնում, ներկայացումը սկսվում է նախատեսվածից բավականին ուշ։

Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է, որ գյումրեցի հանդիսատեսն ավելի էմոցիոնալ է։ Կոչ է անում չխռովելու թատրոնից։ «Հանդիսատեսն էլ իր հերթին պետք է դրսեւորի սոցիալական պատասխանատվություն եւ օգնի մշակութային օջախներին, գիտակցի, որ այս իրավիճակից դուս ենք գալու միայն իրար աջակցելով»։ Տնօրենն ուրախությամբ է փաստում, որ եղել է դեպք, երբ չպատվաստված քաղաքացին տոմսը հետ չի վերցրել, ստացել է պատվաստումը եւ այցելել թատրոն։

Որ նոր օրենքը կործանարար կլինի բիզնեսի համար, գործարար Արտուշ Եղիազարյանը չափազանցված է որակում, բայց որ մեծ վնասներ են կրում, անհերքելի է։

Artush YeghiazaryanԱրտուշ Եղիազարյանը վերադարձել է Եվրոպայից։ 2018 թվականին Գյումրիում հիմնել է «Մեղր ու բույս» սոցիալական ձեռնարկությունը։ Սկզբունքորեն չի աշխատում մեծ ընկերությունների հետ, համագործակցում է միայն փոքր ընտանեկան ձեռնարկությունների հետ։ Իր տեսածից է փաստում՝ պետության կայունության երաշխիքը փոքր բիզնեսի զարգացման մեջ է։ Սակայն մեր երկրում պետության եւ գործարարի կառուցողական համագործակցության պակաս է տեսնում։ «Չպետք է գործարարին վերեւից նայել, բյուջեն մեր հարկերից է գոյանում»,- ասում է սեփականատերն ու նշում, որ անթույլատրելի են ձեւի համար գրված օրենքն ու դրանց իրականացման համար տարվող միջոցառումները։ QR կոդի բացակայության դեպքում սահմանափակումների վերաբերյալ Արտուշ Եղիազարյանի կարծիքն այլ է․ «Եթե անկեղծ, Հայաստանում օրենքն ամբողջ ուժով չի էլ գործում։ Կարծում եմ՝ թվերի նվազման հետ օրենքը կհանեն»։ Իրենց մոտ էլ են եկել, ստուգել, խախտումներ չեն հայտնաբերել։ Օր է եղել, մինչեւ կեսօր մարդ չի մտել թեյարան, մեկն էլ մտել է, կոդի բացակայության պատճառով չեն սպասարկել։

Արտուշն ասում է, որ սահմանափակման պատճառով մարդիկ պարզապես թեյարան չեն գալիս։ Զավեշտալի է համարում այն թեզը, թե մարդը, որը հստակ որոշել է, որ չի պատվաստվելու, կպատվաստվի միայն թեյարան գալու համար։ Խնդրի լուծման ուղին բոլորովին այլ տեղում է տեսնում։ «Քաղաքացուն կրթել է պետք, որ մարդը հասկանա, որ ոչ թե ինչ-որ տեղ գնալու, այլ առողջությունը պահելու համար է պետք պատվաստվել։ Ես հարգում եմ օրենքը, կարծիք չձեւավորվի, որ դեմ եմ պատվաստմանը։ Ինքս պատվաստվել եմ, քանի որ որոշել եմ՝ դա ինձ պետք է»։

Ինչպես տեղեկացնում են մարզի պոլիկլինիկաներից, ուժի մեջ մտած նոր սահմանափակումները պատճառ չեն դարձել, որ մարդիկ ինքնակամ պատվաստվեն։ Ավելին՝ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանն ասում է՝ եթե նոյեմբերին պոլիկլինիկայում օրական պատվաստում էին մինչեւ 200 քաղաքացու, վերջին մի քանի օրվա տվյալներով թիվը նվազել է՝ հասնելով 7-10-ի։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքական փարիսեցիության ժամանակները
հաջորդը
Ռուսաստանը չի պատրաստվում լքելու Ուկրաինայի շրջակայքը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա