• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ռուսաստանը չի պատրաստվում լքելու Ուկրաինայի շրջակայքը

aliq 15:38 | 17.02.2022
aliq 15:38 | 17.02.2022
bridge Belarus

Թուրքական Milliyet-ը հրապարակել է ամերիկյան Maxar Technologies-ի՝ Ուկրաինայի շրջակայքը պատկերող արբանյակային լուսանկարները՝ արված փետրվարի 15-ին ու 16-ին։ Ըստ այս լուսանկարների՝ ԱՄՆ-ը վստահեցրել է, որ Ռուսաստանի այն հայտարարությունը, թե իբր իր ուժերը սկսել է հեռացնել Ուկրաինայի շրջակայքից, «կեղծ» են։

Վերջին օրերին արված լուսանկարներում պատկերված են Բելառուսում, Ղրիմում ու Կուրսկում տեղակայված ռուսական ուժերը։ Եվրոպայում իր միակ դաշնակից Բելառուսում դեռ շարունակում են մնալ 30 հազար ռուս զինվորներ: Բացի այդ՝ Ռուսաստանը Բելառուսի տարածքում նոր կամուրջ է կառուցել Պրիպյատ գետի վրա, որն անցնում է նաեւ Կիեւով։

Ուկրաինայի սահմանին բավականին մոտ գտնվող Գոմելի շրջանի Զյաբրովկա ավիաբազայում նոր հարձակողական ուղղաթիռներ են տեղակայվել։ Լուսանկարներում երեւում է, որ Բելառուսի Ռեչիցա քաղաքի մերձակայքում այլեւս զորամիավորումներ չկան։

Russia Ukraine conflict

Ղրիմի ահռելի Օպուկ բազայում փետրվարի 15-ի դրությամբ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, հազարավոր ռուս զինվորներ առանց որեւէ տեղաշարժի սպասում են, հայտնում է պարբերականը։ Նույն կերպ առանց տեղաշարժերի պատրաստ վիճակում են նաեւ 2014-ին Ռուսաստանի ղեկավար Պուտինի կողմից գրավված Ղրիմի թերակղզու Եվպատորիա, Ֆիլատովկա, Նովոոզյորնոյե ռուսական զորամիավորումները։

Russia Ukraine conflict

Փետրվարի 16-ին ամերիկյան արբանյակը նկարահանել է Ղրիմի կամրջով դեպի Ռուսաստան հեռացող զրահամեքենաների շարք։

Ռուսական տարածքում գտնվող Կուրսկի ռազմաբազայում նույնպես ոչ մի փոփոխություն չկա։ Չնայած որ փետրվարի 17-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր զորավարժություններից հետո տանկերի վերադարձը դեպի իրենց նախկին ռազմաբազաներ, ԱՄՆ իշխանության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ,  շարունակում են պնդել, որ Ռուսաստանը ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը Ուկրաինայի մերձակայքից, այլեւ պատրաստվում է եւս 7000 զինվոր տեղափոխել Ուկրաինայի սահմանամերձ շրջաններ։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
QR կոդը պարտադիր պահա՞նջ, թե՞․․․
հաջորդը
Դեռեւս ուշ չէ բռնելու խաղաղության ուղին

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

    20:11 | 30.01.2023
  • ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա...

    19:52 | 30.01.2023
  • Զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

    19:29 | 30.01.2023
  • Հայաստանը խնդրում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

    19:06 | 30.01.2023
  • Ռուսական կապի եւ հեռահաղորդակցության շուկայում «խոշորացումներ» են սպասվում

    18:44 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա