• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Թարս 1997-ը

Մհեր Արշակյան 19:30 | 23.02.2022
Մհեր Արշակյան 19:30 | 23.02.2022
Levon Ter-Petrosyan & Heydar Aliev
photolure

Ես չեմ կասկածում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ հարաբերությունները հնարավոր էր կարգավորել դեռ 1997-ին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հավանություն տվեցին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու փուլային տարբերակին, իսկ Ղարաբաղն այն մերժեց։

Այն ժամանակ էլ կարելի էր խոսել Մեղրիով գնացքների երթեւեկման մասին (Ռոբերտ Քոչարյանը դեռ գծերը չէր հավաքել), կարելի էր պայմանավորվել սահմանազատման մասին։ Շատ բաների մասին կարելի էր խոսել։ Բայց մեր պայմաններով։ Որովհետեւ հաղթող էինք։ Առաջին տարիներին Ադրբեջանը կդիմադրեր որոշակի քայլերի, ներսում շատերը կփորձեին հայրենասեր երեւալ, ի վերջո պարտված էին, եւ դա իրենն է թելադրում։

Մենք այս օրը, երբ Ադրբեջանն է (ընդ որում՝ Ռուսաստանի հետ) թելադրում բոլոր քայլերը, «վաստակել» ենք այն ժամանակ, երբ «լռվեցինք», մնացինք «ազատագրված տարածքների» հավիտենական սեփականության ազգայնական գաղափարի վրա։ Բան չունեմ ասելու, եթե հնարավոր էր պահել, պետք էր ամեն ինչ անել էդ ուղղությամբ։

Բայց հենց հակառակն անելով մենք չդադարեցրինք այդ տարածքների մերը լինելը վայելելը։ Այդ տարածքները խաղալիք էին, որոնցով խաղացինք, մինչեւ տերը եկավ ասաց, որ դրանք ձերը չեն։ Ավելին՝ դրանք ընդհանրապես խաղալիք չեն։ Փոքր ժողովրդի առաջնորդները պետք է դադարեն փոքր ժողովրդի բարդույթով երկիր ղեկավարելուց։ Ավելին՝ նրանք պիտի ընդհանրապես քաղաքական իրատեսության հետ չխառնեն այդ օրվա իրենց մեծությունն ու առավելությունը։

Մենք չկարողացանք։

Այսօր Ադրբեջանը մեզ ասում է բաներ, որոնք չէր ասի ոչ միայն 1997-ին, այլեւ 2000-ին, 2010-ին կամ 2020-ին, եթե 1997-ին մենք կարողանայինք «զոհաբերել» այն, ինչը մերը չէր։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Ադրբեջանը խիստ լեգիտիմ իրավունքով (հաղթողը միշտ լեգիտիմ է) պահանջում է հայկական զորքերի դուրսբերում Ղարաբաղից։ Տղա՞ եք, դիմադրե՛ք, մի՛ հանեք։ Դա Պուտինի խոսուն հայացքի ներքո է ասում Ալիեւը։ Իսկ ովքե՞ր են հիմա Ղարաբաղում դրության տեր՝ ռուսները։ Գուցե այն ժամանակ էլ ռուսները լինեին, բայց խաղադրույքներն էին ուրիշ։

Եթե ի վերջո այս օրն անխուսափելի էր, ու Վլադիմիր Վլադիմիրովիչը երկար է պատրաստվել այս օրվան Հեյդար եւ Իլհամ Ալիեւների հետ միասին, պետք է ընդամենը ի գիտություն ընդունել, որ հաղթանակը պետք է հեռու պահել հաղթողներից, այն պետք է թողնել քաղաքական գործիչներին։

Մենք քաղաքական գործիչներին փոխեցինք վոիններով, որոնք Աստված գիտի, թե Տիեզերքի որ անկյունից վստահեցնում են, թե Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ ո՞վ էր Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսում։ Ձեզ ասում էին՝ տվեք ազատագրված տարածքները ու հանգիստ քնեք։ Թե՞ հիմա Ղարաբաղի անունից Հայաստանում ապրելով իսկապես էլ հանգիստ եք քնում։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն ու Իրանը բանտարկյալներով կփոխանակվե՞ն
հաջորդը
Ծոմապահություն Ուկրաինայի խաղաղության համար
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ....

    19:41 | 08.06.2023
  • Հայաստանն ու Վրաստանը ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները....

    18:35 | 08.06.2023
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու

    18:15 | 08.06.2023
  • Լեւոն Տեր-Պետրսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ...

    16:35 | 08.06.2023
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

    15:43 | 08.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Գյումրիում «Օդա» գնալն արդիական է

  • 3

    Չընդհատվող, անվերջանալի նահանջ

  • 4

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 5

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա