• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գրական հայերենով պահանջում են լքել Խրամորթը

aliq 15:33 | 26.02.2022
aliq 15:33 | 26.02.2022

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիները գրական հայերենով պահանջում են լքել գյուղը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում բնակիչների նկատմամբ ուժ կկիրառվի։ Ադրբեջանցիները նաեւ սպառնացել են, որ կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է հայկական կողմի վրա։

Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմի անդամներից մեկն ասել է, որ 2 օր շարունակ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղն ադրբեջանական տարածք է, եւ տեղի բնակիչները պետք է լքեն այն։

Աշխատակիցը հավելել է, որ գյուղի բնակիչներից որեւէ մեկը մտադիր չէ գյուղը լքելու, նրանք սադրանքների չեն տրվում եւ գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը խրամորթցիներին ահաբեկելն է։

Համացանցում տարածված ձայնագրությունում լսվում է խրամորթցիներին հայերեն դիմող ադրբեջանցիների ձայնը. «Անհապաղ հեռացե՛ք տարածքից, մի՛ վտանգեք ձեր եւ ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք Ադրբեջանի Հանրապետության տարածքում եք։ Այստեղ ցանկացած գործունեություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»:

Ասկերանի վարչական շրջանի ղեկավար Համլետ Ապրեսյանը Խրամորթ է գնացել, որտեղ նաեւ 12 տեղահանված ընտանիք է ապաստանել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Սպուտնիկ Մոլդովա»-ն փակվում է
հաջորդը
Զելենսկին հայտարարել է, որ բանակը զենքը ցած չի դնելու

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բաքվի հետ գազային գործարքով Եվրոպան ոտնահարեց իր արժեքները․...

    17:57 | 18.08.2022
  • Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1,5 միլիոն ուղեւորի

    17:28 | 18.08.2022
  • Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կուսումնասիրեն

    16:59 | 18.08.2022
  • Ռուսներին կզրկե՞ն շենգենյան վիզայից

    16:35 | 18.08.2022
  • Նոր սահմանային անցակետեր Սոթքում, Երասխում եւ Քարահունջում

    16:02 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա