• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հակամարտող կողմերը՝ հակառակորդի կորուստների մասին

aliq 23:20 | 26.02.2022
aliq 23:20 | 26.02.2022
Ukraine-Russia war

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։

«Ընդհանուր առմամբ` ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես` 14 ռազմական օդակայան, 19 կառավարման կետ եւ կապի հանգույց, 24 հակաօդային պաշտպանության С-300 եւ Оса զենիթային հրթիռային համալիր, 48 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել են 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։

Ըստ գեներալի՝ շարքից դուրս են բերել 87 տանկ եւ այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգ, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա,  ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ:

Միխայիլ Պոդոլյակը՝ ռուսական կողմի մարդկային եւ ռազմական կորուստների մասին

Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝  Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առավոտվա դրությամբ դրությամբ ոչնչացվել է ռուսական ուժերի 14 օդանավ, 8 ուղղաթիռ, 102 տանկ, 536 ռազմական մեքենա, 15 հրետանային համակարգ։ Ըստ Պոդոլյակի՝ ռազմական գործողությունների երրորդ օրվա դրությամբ ուկրաինական հողում զոհվել է ռուսական բանակի 3500 զինվորական, մոտ 200 ռուս զինվոր էլ գերի է ընկել:

Ուկրաինայի փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ ռուսական զավթիչների հազարավոր մարմինները ՌԴ տեղափոխելու հարցում միջնորդական առաքելություն կատարելու խնդրանքով:

Վերեշչուկը հավելել է, որ ռուսական իշխանություններն իրենց քաղաքացիներին չեն հայտնում Ուկրաինայի դեմ պատերազմում մարդկային կորուստների մասին: Ուկրաինայի փոխվարչապետը Կարմիր խաչին խնդրել է հնարավոր ամեն ինչ անել այդ հումանիտար խնդիրը լուծելու համար: Վերեշչուկը կոչով դիմել է ռուսաստանցիներին. «Այնպես արեք, որ ձեր որդիների, ձեր ամուսինների դիերը քիչ լինեն: Հակառակ դեպքում դրանք հազարավորներ կլինեն»:

Սպանվել է Ուկրաինայի 198 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտարարել է, որ Ուկրաինայում սպանվել է 198 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա։ Վիրավորվել է 1115 քաղաքացի, որից 33-ը երեխաներ են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարան եւ Բաքուն՝ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների նախաձեռնող
հաջորդը
Լեհաստանը Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցության օգտին

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բաքվի հետ գազային գործարքով Եվրոպան ոտնահարեց իր արժեքները․...

    17:57 | 18.08.2022
  • Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1,5 միլիոն ուղեւորի

    17:28 | 18.08.2022
  • Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կուսումնասիրեն

    16:59 | 18.08.2022
  • Ռուսներին կզրկե՞ն շենգենյան վիզայից

    16:35 | 18.08.2022
  • Նոր սահմանային անցակետեր Սոթքում, Երասխում եւ Քարահունջում

    16:02 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա