• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատերազմի կողմնակի հետեւանքները

aliq 13:24 | 03.03.2022
aliq 13:24 | 03.03.2022
wheat economy war

Ուկրաինայում սկսված պատերազմի հետեւանքով շարունակում են բարձրանալ բենզինի ու մի շարք այլ ապրանքների գները։ Մարտի 2-ի դրությամբ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության հետեւանքով ցորենի գինը կտրուկ աճել է ու հասել  2008 թվականից ի վեր ամենաբարձր արժեքին, հայտնում է թուրքական Sözcü օրաթերթը։

Հաշվի առնելով շուկայում մատակարարման հնարավոր խնդիրները՝ ԱՄՆ-ում ցորենի մատակարարման ֆորվարդային պայմանագրերում (նման պայմանագրերը կնքվում են նախապես ամրագրված արժեքով՝ ապագայում հնարավոր տատանումների հետեւանքով հավանական կորուստների ու ռիսկերի նվազեցման համար) անգամ շարունակում է աճել ցորենի գինը։

Մարտի 2-ին ցորենի մեկ տոննայի արժեքը 370 դոլար էր, իսկ մարտի 3-ին՝ արդեն 420 դոլար՝ գրանցելով օրական 12,5% աճ։ Իսկ մինչեւ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակումը ցորենի մեկ տոննայի արժեքը 320 դոլարի սահմաններում է եղել։

Գնաճի պատճառը պատերազմի հետեւանքով Ռուսաստանի ու Ուկրաինայի ցորենի մատակարարման հնարավոր խանգարումներն են, քանի որ այս երկու պետություններն ապահովում են ցորենի համաշխարհային պաշարների մատակարարման գրեթե մեկ երրորդը։

Միեւնույն խնդիրն առկա է նաեւ Թուրքիայում, որտեղ ցորենի երկու խոշորագույն մատակարարներն են հենց Ուկրաինան ու Ռուսաստանը։ Այս պետություններից ցորենի ներկրման դադարեցումը կբերի հիմնական սննդի միջոցների զգալի գնաճի, նշում է պարբերականը։

Թուրքիայի գյուղմթերքի գրասենյակի հայտարարած ցորենի ներկրման թենդերի առաջին փուլում մեկ տոննայի համար առաջարկվող ամենաբարձր գինը եղել է 420 դոլար, իսկ ամենացածրը՝ 341,9-351,8 դոլարի միջակայքում։ Համաձայն այս տվյալների՝ նախորդ թենդերի համաձայն ցորենի մեկ տոննայի արժեքում գրանցվել է 22% աճ։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարտի 2-ի երեկոյան հայկական կողմը կրակ չի բացել
հաջորդը
Արտահանման ճգնաժամի շեմին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն