Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։
Ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից լուրն առայժմ պաշտոնապես չեն հաստատել։ Գրասենյակի տեղեկություններով՝ զոհվածը Ուկրաինայի քաղաքացի Վահիկ Սողոմոնյանն է։ Զոհվել է Խերսոն քաղաքում, որտեղ ներկայում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Զոհի մասին այլ տվյալներ չեն հրապարակվում։
Տեղեկությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին է փոխանցել Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը։