• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

aliq 20:30 | 22.03.2022
aliq 20:30 | 22.03.2022
Alexei Navalny

Բրիտանական BBC գործակալության ռուսական ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանն արտագնա նիստում ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Դատավճռով Նավալնին պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:

Լեֆորտովոյի շրջանային դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանի բանտում, որտեղ Նավալնին կրում է պայմանական ազատազրկման կանոնները խախտելու մեղադրանքով 2,5 տարվա ազատազրկման պատիժը:

Ալեքսեյ Նավալնիին մեղավոր են ճանաչել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական միջոցները յուրացնելու գործով: Պետական մեղադրողը  պահանջել էր 13 տարվա ազատազրկում:

Իր վերջին խոսքում մարտի 15-ին Նավալնին ասել է, որ ինքը չի վախենում, թեկուզ 113 տարվա դատավճիռ ընդունեն: Ըստ  Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի՝ այսօր Ռուսաստանում բոլորի պարտքը պետք է լինի պայքարը Ուկրաինայի պատերազմի դեմ, քանի որ այլապես Ռուսաստանը կկազմաքանդվի որպես պետություն:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Նավալնին նաեւ 1,2 միլիոն ռուբլու չափով տուգանք կվճարի:

Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն ընթերցել է Պուտինի մարտի 18-ի հրամանագրով Մոսկվայի քաղաքային դատարանի անդամ նշանակված դատավոր Մարգարիտա Կոտովան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տվեք ապրելու երջանկություն
հաջորդը
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ IT ոլորտը Հայաստանում. Կարեն Ազատյան
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Աջակցում ենք ԼՂ-ում ամուր խաղաղության հաստատմանը. Ջասթին Թրյուդոն

    13:16 | 07.06.2023
  • ՄԱԿ-ի ԱԽ-ում ընտրությունը մեր դիվանագիտության հաղթանակն է. Յուն...

    12:36 | 07.06.2023
  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա