• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գազը 1 խմ-ի դիմաց դարձավ 143,7 դրամ նախկին 139 դրամի փոխարեն

aliq 13:45 | 01.04.2022
aliq 13:45 | 01.04.2022
Gasprom Armenia

Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 1-ի որոշմամբ ապրիլի 1-ից գազի գինը թանկացավ։

Ըստ հաստատված սակագների` ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը ապրիլի 1-ից կբարձրանա 4,7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143,7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չի փոխվի` ի հաշիվ Կառավարության սուբսիդավորման։ Նրանք կշարունակեն վճարել 1 խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։

Ջերմոցային տնտեսությունները 1 խմ—ի դիմաց կվճարեն շուրջ 114 դրամ

Որոշ արտոնություններից կօգտվեն նաեւ գյուղոլորտի տնտեսվարողները, մասնավորապես` ջերմոցային տնտեսությունները։ Նրանց համար սահմանվել են սեզոնային զեղչեր. ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը, նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ի դիմաց 143,7 դրամ։

Պահածոներ, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների համար սակագինը  չի փոխվի

Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ-ի համար 233,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 114 դրամ)։

ՋԷԿ-երը մինչեւ 10 հազար խմ գազի դիմաց կվճարեն 143,7 դրամ

Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ-երը, ամսական մինչեւ 10 հազար խմ բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143,7 դրամ, իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265,81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ):

Գազի սակագնի վերանայման ժամկետն ամեն տարի ապրիլի 1-ն է, քանի որ ապրիլի 1-ից Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ առաջարկած բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ում
հաջորդը
Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ լքելու կոչ

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Գրիգորյանն ու Կասպրշիկը քննարկել են ԼՂ հարցը

    15:40 | 23.05.2022
  • Ճապոնիան եւ Թայվանը՝ ԱՄՆ հուսալի պաշտպանության ներքո

    14:46 | 23.05.2022
  • Ավելի քան 100 միլիոն հարկադրված վտարանդի

    13:31 | 23.05.2022
  • Երկկողմ հանձնաժողովի առաջիկա նիստը հայ-ադրբեջանական սահմանին

    13:08 | 23.05.2022
  • Մոտ 867 հազար պատվաստված Երեւանում

    12:45 | 23.05.2022

ընտրանի

  • 1

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 2

    Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն. Blankspot-ի հետաքննությունը

  • 3

    «Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովը Գյումրիում

  • 4

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 5

    Մեծ Սարիարի սարերը վերածվում են անտառի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա