• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Դատախազությունն ընդդեմ դատական համակարգի

Արման Գալոյան 13:00 | 08.04.2022
Արման Գալոյան 13:00 | 08.04.2022
prosecutor's office Yerevan

ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ բացահայտ առճակատումը շարունակվում է. առիթը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի արդեն նախկին առանձնատունն արգելանքից հանելու որոշումն է եղել, ինչի արդյունքում այն վաճառվել է:

Սահմանադրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության գործառույթների մեջ մտնում է նաեւ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը: Եվ այս առումով քրեական գործերի շրջանակներում դատախազության ու նախաքննական մարմինների որոշակի հակասությունները հասկանալի են: Սակայն փաստը, որ իրավապահ կառույցներն այդ հակասությունների վերաբերյալ միմյանց հետ մամուլում են բանավիճում, մեղմ ասած՝ որեւէ լավ բանի մասին չի խոսում, այլ վկայում է պետական կառավարման համակարգում տիրող անառողջ մթնոլորտի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը միայն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ չէ, որ բացահայտ առճակատման մեջ է: Դատախազության գործունեության վերաբերյալ ԱԺ ներկայացված տարեկան հաղորդման մեջ շատ ավելի կոշտ գնահատականներ ու մեղադրանքներ են հնչեցված դատարանների ու դատավորների հասցեին:

Մասնավորապես, ըստ դատախազության. «Բազմաթիվ դեպքեր են առկա, որոնք ակնհայտորեն վկայում են դատարանների կողմից հատկապես կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման անհիմն, անհամաչափ եւ անորոշ պրակտիկայի մասին: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա տվյալները շատ դեպքերում ակնառու կերպով վկայել են դատավորների կատարած էական խախտումների մասին, երբ դատարանի հետեւությունները չեն բխել քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ծանրակշիռ փաստական հանգամանքներից: Այսպիսի պատկերը մտահոգիչ է»:

Այլ կերպ ասած, դատախազությունը դատավորներին բաց տեքստով մեղադրել է «էական խախտումներ» կատարելու համար, եւ պատկերը գնահատել մտահոգիչ:

Ավելին, մի քանի օրինակ մատնանշելով, դատախազությունը տեղեկացրել է, որ նման դեպքերում միջնորդություն են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով։ Սակայն այդ միջնորդությունները համաչափ գնահատականի չեն արժանացել: Ըստ դատախազության՝ դատավորների որոշումները որակվել են ոչ թե որպես օրենսդրության կոպիտ խախտում, այլ ազատ իրավամեկնաբանության դրսեւորում, եւ որպես արդյունք՝ նախարարությունը կարգապահական վարույթներ չի հարուցել: Դատախազությունն այս մոտեցումը գնահատել է անընդունելի:

Դատախազությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ Շատ ավելի կոշտ են նրա գնահատականները երկրի բարձրագույն դատական ատյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի հասցեին՝ կայացրած որոշումների առիթով։

Մասնավորապես, պատգամավորի անձեռնմխելիությանն  առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՍԴ որոշմանն անդրադառնալիս դատախազությունն այն որակել է «խնդրահարույց», «սահմանադրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ ներկայացնող»:

Դատախազությունը ՍԴ-ին քննադատել է նաեւ մարտի 1-ի քրեական գործին առնչվող որոշման համար, երբ աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա մարտի 1-ի գործի քննությունը: ՍԴ որոշումը նա որակել է խնդրահարույց, մեղադրել սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, անհետեւողականության համար՝ շեշտելով, որ դա «Սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսեւորված ակտ է»։

Այստեղ խնդիրն այն չէ՝ դատախազությունը ճիշտ է իր գնահատականներում, թե ոչ: Այլ ակնհայտ է, որ արդարադատության ոլորտում համակարգային խնդիրներ կան, ինչն էլ ըստ էության, իր դրսեւորումներն է ունենում պետական կառույցների հարաբերություններում:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
2020-ին հետաձգված մարդահամարը կանցկացվի 2022-ին
հաջորդը
Ուկրաինայում գործողությունը շուտով կավարտվի. Պեսկով

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա