• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ահազանգ․ Ջրվեժում խեղդող թունավոր ծուխ է տարածվել

Մարի Չաքրյան 17:37 | 13.04.2022
Մարի Չաքրյան 17:37 | 13.04.2022
smoke

Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչներն այսօր ահազանգել են հնարավոր բոլոր ատյաններին՝ տեղեկացնելով թանձր, տհաճ հոտով ծխի առկայության մասին։ Մայակ թաղամասի 27-րդ շենքի բնակիչ Մերի Խաչատրյանը նշել է, որ նախ ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից տեղեկացրել են, որ հնարավոր է՝ այրում են տարածքի աղբավայրերը, եւ ծուխն այդտեղից է:

«Դեպի Ձորաղբյուր ճանապարհի հարեւանությամբ աղբակույտեր կան, բայց օրինական աղբավայր չկա։ Թե երբ է մեզ մոտ աղբավայր հայտնվել առանց բնակիչների իմացության, չգիտեմ։ Մենք ապրում ենք քաղաքի փոշուց ու աղմուկից հեռու, անտառի հարեւանությամբ, բայց խեղդվում ենք։ Եթե արդեն աղբավայրերի հարեւանությամբ ենք ապրելու, գոնե պետք է տեղեկացվեինք»,- ասում է Մերի Խաչատրյանը։

Մերին նշում է, որ առավոտ կանուխ ծուխը նկատել է, երբ ցանկացել է օդափոխել սենյակը։ Ծուխը պատած է եղել հարեւան շենքերն ու դեպի Ձորաղբյուր ամբողջ հորիզոնը։ Ահազանգել է բնապահպանական հասարակական տեղեկատվության Օրհուս կենտրոն։ Համակարգող Սիլվա Այվազյանը խորհուրդ է տվել գոնե պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ թանզիֆից (մառլյա) խոնավ դիմակ դնել ու շատ ջուր խմել, մինչեւ պարզվի, թե ինչ ծուխ է։

Այվազյանն իր հերթին տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարարությանն ու պատասխանատու տարբեր մարմինների։ Ո՛չ առողջապահության նախարարության թեժ գիծը, ո՛չ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հստակ բան չեն ասել, բնակիչներին որեւէ խորհուրդ չեն տվել։

Մերի Խաչատրյանը հաղորդագրություն է թողել նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության հեռախոսահամարին, երբ հեռախոսազանգին չեն պատասխանել, սակայն ոչ մի արձագանք դեռ չի ստացել։ Շտապել է մոտակա՝ Երեւանի հ․ 187 դպրոց, որը եւս ծխով պատված է եղել։ Այստեղ արդեն իսկ ամուր փակել էին դռներն ու պատուհանները՝ ներսի օդն աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Փոխտնօրենը բուժքրոջը կարգադրել է սաներին խոնավ դիմակներ տրամադրել։

11։30-ի դրությամբ ծուխը նոսրացել է, կեսօրին՝ ցրվել։

Թաղամասի բնակիչ, 70-ամյա Եվգենյա Շահգալդյանն ասաց, որ նման իրավիճակի պարբերաբար առնչվում են, հիմնականում երեկոյան ժամերին, բայց վերջին օրերին՝ նաեւ առավոտյան վաղ։ Տարածքում նաեւ ալյումին են հալեցնում, որը եւս, ըստ բնակչի, կարող է նման ծխի առաջացման պատճառ լինել։ Բնակիչները մտադիր են գրավոր դիմելու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ակնկալիքով։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիկոլ Փաշինյանի «հավատի» զոհերը
հաջորդը
Տատը թոռնիկի հետ՝ գյուղի սրճարանում․ «Նոյի օջախ Աղավնատուն»

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա