• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ծառատունկ՝ ընդդեմ բետոնատունկի

Մարի Չաքրյան 13:30 | 15.04.2022
Մարի Չաքրյան 13:30 | 15.04.2022
physical campus Yerevan

Ֆիզիկայի գիտավանի բնակիչների գրությանն ի պատասխան՝ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը տեղեկացրել էր, որ նախարարության (ԿԳՄՍ) փորձագիտական հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 1-ի նիստում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Նախարարի տեղակալը նամակում նաեւ հայտնել էր, որ բանավանի շենքերի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց եւ պատասխանատվություն ու պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ:

physical campus Yerevan«Խնդրում ենք չաղճատել եւ չձեւափոխել դրանց պատմական տեսքը: Եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա, անհրաժեշտ է իրականացվող աշխատանքների նախագիծը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ»,- նշված է նախարարության պատասխանի մեջ:

Սակայն Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ նորահայտ հուշարձանների ցուցակում հայտնվելուց մի քանի ամիս անց նախարարության կազմած հանձնաժողովը բանավանի մի որոշ հատված հանել է հուշարձանի տարածքից: «Նույնն է, թե Գառնու տաճարի մի սյունը չհամարել հուշարձան, մնացած 23-ը՝ համարել»,- ասում է ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը:

Հուշարձանի աղճատման պատճառը ներդրումների աջակցման կենտրոնի դիրքորոշումն է՝ ի շահ տարածքում նոր կառուցապատում իրականացնողի: Ալիխանյան 6/1 հասցեում 12 վերգետյնա և 3 ստորգետնյա հարկանի շենք է կառուցվում, երբ գիտավանի կոլորիտը 4-5 հարկանի շենքերն են պայմանավորում: Ստացվում է, որ տարածքը պահպանելու եւ չաղճակատելու պարտականության ծանրությունը բնակիչների վրա է դրված: Միաժամանակ բնակիչները չէին կարող համակերպվել անարդարության հետ: Հուշարձանի աղճատման հայցով, ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, դիմել են դատարան, որը, սակայն, վարույթ չի ընդունվել:

«Եթե կառուցապատողը խելացի լիներ, 5 հարկանի շենք կնախատեսեր, ոչ բարձր ու հաստատ ավելի շատ եկամուտ կստանար, որովհետեւ մարդիկ այստեղ կոլորիտի համար են գալիս: Եվ այսքան խնդիրներ գուցե չծագեին»,- ասում է գիտավանի մեկ այլ բնակիչ՝ Վահրամ Ասատրյանը:

Այս տարվա փետրվարին իրավաբանական խումբը բացահայտել է, որ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու հիմքում «Արտպրո» արտադրական կոոպերատիվի փորձաքննությունն է, որի համապատասխան լիցենզիան այդ պահին դադարեցված է եղել: Այս մասին տեղեկություն է տրամադրել Քաղաքաշինության կոմիտեն:

physical campus YerevanԲնակիչների կարծիքով Ալիխանյան 6/1 հասցեում կառուցապատման գործընթացի հիմքերը կասկածելի են: Նրանք մի շարք ապօրինություններ են բացահայտել, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկել են քաղաքապետարանին եւ իրավապահ մարմիններին: Օրինակ՝ հողի նկատմամբ վարձակալության, այնուհետեւ սեփականության իրավունքի ձեռքբերման համար հիմք է եղել տարածքում երբեւէ գոյություն չունեցած նկուղի ձեւակերպումը։ 2019 թվականին տեղի ունեցած հանրային լսումների մասին քաղաքացիները չեն իրազեկվել: Լսումների մասին նախորդ երեկոյան պատահաբար տեղեկացել են երրորդ անձից: Ինչը նշանակում է, որ բնակիչների պատշաճ իրազեկում չի իրականացվել, եւ նրանք, օրենքի համաձայն, նախապես փաթեթին ծանոթանալու եւ իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն չեն ունեցել: Նրանց կարծիքը չի արտացոլվել վերջնական որոշման մեջ:

Ավելի քան 2,5 տարի խախտվել է բանավանի անդորրը, բնակիչներն, անձնական կյանքն ու աշխատանքը թողած, զբաղվում են իրենց իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցերով: Ամեն օր կանգնում են նոր մարտահրավերների առջեւ: Շինարարության ընթացքն անգամ անխոչընդոտ չի անցնում: «Նույնն է, որ ամենօրյա ռեժիմով ձեր բաժակի մեջ թույն ավելացնեն: Սա կարող է հանգեցնել տարաբնույթ հիվանդությունների, անգամ ինսուլտի ու մահվան պատճառ դառնալ»,- ասում է Վահրամ Ասատրյանը:

Շինարարները կիրառում են հիդրավլիկ մուրճ, այն էլ՝ երկու, որոնց բարձրացրած աղմուկն անտանելի է, հատկապես տարեցների ու խոցելի խմբերի համար, որոնք ամբողջ օրն անցկացնում են տանը՝ աղմուկի մեջ: Վերահսկող մարմնի ներկայացուցիչներն արձանագրել են, որ կիրառվող տեխնիկայի աղմուկը 30 դեցիբելով բարձր է նորմայից:

physical campus YerevanԿապալառուն տուգանվել է, «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն վարձել է նոր կապալառու ու շարունակում է իր աշխատանքը:

Քուն ու հանգիստ կորցրած բնակիչները ոչ միայն չեն ընկրկում, այլեւ բարի սովորույթի համաձայն շարունակում են ժառանգություն ստացած բանավանի տարածքը պահպանել ու բարեկարգել ամենայն պատասխանատվությամբ:

Ապրիլի 12-ին նրանք սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով ծառատունկ են կազմակերպել, սոսիների ակադեմիական պուրակ են հիմնել՝ ի պատիվ 12 ակադեմիկոսների, որ ապրել ու արարել են թաղամասում:

Հիշեցնենք, որ կառուցապատման համար բնակիչների տնկած ու խնամած բազում ծառեր ոչնչացվել էին:

physical campus YerevanԲնակիչները դեռ սպասում են Երեւանի նոր քաղաքապետի այցին, որ խոսք է տվել նախորդ տարվա դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերից:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Դժբախտ, դժգույն» Շուշիին՝ բանակցային գործընթացում
հաջորդը
Մակրոնը զրուցել է Զելենսկու հետ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա