• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

11 հարց Սերժ Սարգսյանին

Թաթուլ Հակոբյան 14:30 | 22.04.2022
Թաթուլ Հակոբյան 14:30 | 22.04.2022
Pashinyan S. Sargsyan

Չորս տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 22-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Իրադարձությունների ընթացքը կարիք չկա կրկնելու, քանի որ հիշողությունները թարմ են, իսկ տեքստերն ու տեսանյութերը՝ հասանելի:

Եթե ես Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց վարելու հնարավորություն ունենայի, ապա երրորդ նախագահին եւ Հայաստանի պատմության ամենակարճատեւ պաշտոնավարած վարչապետին հետեւյալ հարցերը կտայի:

1. Պարոն Սարգսյան, 2015-ի Սահմանադրությունը փոխելն արդյո՞ք հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար էր։ Այսինքն՝ Դուք գիտակցում էիք, որ հողերը պետք է վերադարձնել, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», բայց միայնակ չէիք ուզում մտնել հայոց պատմության բեռի տակ ու վարչապետի պաշտոնո՞ւմ էիք պատրաստ գնալու փոխզիջումների եւ արժանապատիվ խաղաղության՝ պատասխանատվությունը կիսելով կառավարության եւ Ազգային ժողովի հետ:

2. Կարո՞ղ եք թույլատրելիության սահմաններում բացել 5 միլիարդ դոլարի մասին խոսակցությունը: Թվում է՝ Իլհամ Ալիեւը 5 միլիարդ դոլար է առաջարկել Հայաստանին, երբ Դուք նախագահ էիք, եւ Փաշինյանին: Արդյո՞ք այդ գումարը Արցախի հարակից տարածքներից խաղաղ ճանապարհով դուրս գալու դիմաց էր առաջարկվում, եւ այդ գումարը Արցախի ենթակառուցվածքների համար էր «հատկացվելու»:

3. Արդյո՞ք Ռուսաստանը 2015 թվականից Հայաստանին հորդորում էր համաձայնել Լավրովի պլանի հետ։ Եթե այո, ի՞նչ կապ կա այդ առաջարկները չընդունելու եւ 2016-ի Ապրիլյան քառօրյայի միջեւ:

4. Մո՞տ են իրականությանն այն խոսակցությունները, որ Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի միջնորդությամբ կանգնեցվել է պայմանով, որ առաջիկայում պետք է առնվազն 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, ինչը, սակայն, իրականություն չդարձավ նախ «Սասնա ծռերի» ապստամբության պատրվակով, ապա ներքաղաքական խնդիրներով պայմանավորված:

5. 2016-ի Ապրիլյան քառօրյայի մեր ցավալի կորուստներից հետո Դուք առնվազն երկու անգամ այցելել եք Արցախ եւ տեղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ փակ հանդիպումներում հորդորել, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակը շրջանները վերադարձնելն է, որ եթե ժամանակին «Կարս, Կարս» ենք երգել, ապա «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» կերգենք: Ի՞նչ հակափաստարկներ եք լսել։

6. Հայկական առավելապաշտության հարցում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի՞ պատասխանատվության իր բաժինը, եւ արդյոք արդարացի չէ՞ 44-օրյա աղետի մեջ մեղքի բաժին դնել նաեւ Արցախի ընտրված իշխանությունների վրա:

7. Ձեր նախկին ղեկավար (շեֆ), իսկ 2008-ի նախագահական ընտրություններում Ձեր հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանը 2016-2017-ին հրապարակավ պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ձեզ, եթե գնաք փուլային կարգավորման: Հետահայաց, Դուք, մենք կորցրի՞նք Արցախյան հակամարտությունը ցավալի փոխզիջումներով, բայց արժանապատիվ, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու վերջին հնարավորությունը:

8. Զղջո՞ւմ եք, որ 1998-ին միացաք Վազգեն Սարգսյանի ղեկավարած ռազմական հեղաշրջմանը եւ դեմ դուրս եկաք ձեր տարիների ղեկավար (շեֆ) Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ շրջելով մեր պատմության ընթացքը:

9. Երբ Դուք, Ձեր թիմակիցները հետեւողականորեն հայտարարում էիք, որ Նիկոլը եկել է հողերը տալու, դա ներքաղաքական պարզ պոպուլիզմ էր ու քարոզչությո՞ւն, թե՞ ունեիք հստակ տեղեկություններ, որ պատերազմ է սպասվում, եւ այդ պատերազմում մեր պարտությունն ու հողերը վերադարձնելն անխուսափելի է:

10. Չորս տարի առաջ այս օրերին Հայաստանի բնակչությունը՝ տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, «Մերժում էին Սերժին»: Այդ օրերին իշխանության ներսում քննարկվե՞լ է իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու տարբերակը:

11. Եթե հնարավորություն լիներ ճիշտ չորս տարով հետ շրջելու Հայաստանի պատմության սլաքը, Դուք նույնը կկրկնեի՞ք, այն է՝ «Արմենիա Մարիոթ»-ում կհանդիպեի՞ք Նիկոլ Փաշինյանի հետ եւ կասեի՞ք՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»։

Պարոն Սարգսյան, ես, իմ գործընկեր լրագրողները եւ ամեն մի հայ Ձեզ բազմաթիվ այլ հարցեր էլ ունենք, բայց 44-օրյա աղետի ֆոնին դրանք տասներորդական են արդեն: Աղետ, որի մեջ տեսնում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, այլ նաեւ Ձեր մեղավորությունն ու պատասխանատվությունը:

Եվ վերջում. աղետի գլխավոր մեղավոր եւ պատասխանատու Նիկոլ Փաշինյանին հարցեր չունեմ, ամեն ինչ պարզ է, եւ անիմաստ է որեւէ հարց:

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան 1 միլիարդ եվրոյի սպառազինություն կտրամադրի
հաջորդը
Ռուսաստանը պատրաստ է անկեղծ բանակցությունների

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը կփակվի

    17:38 | 25.05.2022
  • Հայ բռնցքամարտիկը մտել է Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

    17:06 | 25.05.2022
  • Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենամեծ պարենային ճգնաժամը

    16:37 | 25.05.2022
  • Բլինքենը Հայաստանին առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը

    15:29 | 25.05.2022
  • Դատապարտյալի կրթությունն իր հայեցողությամբ

    15:08 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 5

    Կեսարյան համաճարակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա