• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Իսկ ինչի՞ է արժանի հայ ժողովուրդը

Վահրամ Աթանեսյան 12:00 | 23.04.2022
Վահրամ Աթանեսյան 12:00 | 23.04.2022
meeting Freedom Square

Նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիայից» հետո քաղաքական գործիչների ելույթներում, մամուլի հրապարակումներում, սոցիալական հարթակներում ամենահաճախ հանդիպող հարցադրումը (ձեւակերպումները կարող են տարբեր լինել, իմաստը նույնն է) մեկն է՝ «մի՞թե մեր ժողովուրդը սրան է արժանի»։

Անառարկելի է, որ մենք արժանի չէինք այս դառը իրականությանը եւ, մանավանդ, ապագայի անորոշության տվայտանքներին, բայց ինչո՞ւ չխոստովանել, որ պատճառներից մեկը, թերեւս ամենահիմնականը, հենց այն է, որ մենք այդպես էլ ընդհանուր հայտարարի կամ գոնե հանրային մեծամասնությամբ որեւէ համաձայնության չեկանք, թե ինչի է արժանի հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն արժանի՞ է անկախության։ Անկասկած։

Բայց չէ՞ որ հենց 1991-ին մեզանում ներդրվեց մի գաղափար, որ «դա կեղծ անկախություն է»։ Ընդունեցինք Սահմանադրություն, բայց հենց առաջին օրն էլ գտնվեցին մարդիկ, խմբակներ, խմբեր, քաղաքական հոսանքներ եւ ուժեր, որ հանրաքվեն կեղծված հայտարարեցին եւ ներշնչեցին, որ այն «գրվել է մեկ մարդու համար»։ Ավելին՝ գաղափարական մի հոսանք պնդել եւ շարունակում է պնդել, որ միայն Հայաստանի քաղաքացիները չեն կարող Հայոց պետության Սահմանադրություն ընդունել, պետք է իր խոսքն ասի նաեւ Սփյուռքը։ Այսօր էլ առկայծում է իշխանության Համազգային մարմին ձեւավորելու միտքը, որը հազարավոր հետեւորդներ ունի։

Նրանց չի հետաքրքրում, որ Հայաստանն ունի Սահմանադրություն, խորհրդարանական կառավարման երկիր է։ Այդ մարդիկ պահանջում են ստեղծել իշխանության վերսահմանադրական մարմին, արտակարգ դատարան, նույնիսկ ռազմական տրիբունալ, գնդակահարության պատի տակ կանգնեցնել նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիայի» մեղավորներին, երկիրը «մաքրել սորոսաթրքական աղբից»․․․

Հետո ի՞նչ է անելու իշխանության այդ Համազգային մարմինը, որտեղ կարող են ներգրավված լինել ամերիկահայ, ֆրանսահայ, ռուսահայ, իրանահայ, լիբանանահայ շատ տաղանդավոր մարդիկ։

ԱՄն-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը յուրաքանչյուրը հինգ միլիարդ դոլա՞ր է հատկացնելու Հայաստանի՝ նաեւ իրենց քաղաքացիների ներգրավմամբ ձեւավորված նոր կառավարությանը, հայ-ադրբեջանական սահման, ԼՂ հայաբնակ շրջաններ Ադրբեջանի դեմ պատժիչ զո՞րք է ուղարկելու, Իլհամ Ալիեւի, նրա ընտանիքի անդամների, մերձավոր բարեկամների նկատմամբ տնտեսական պատժամիջոցնե՞ր է ընդունելու։ Այս հարցերը ոչ ոքի չեն հուզում։ Մեծամասնությունը, մանավանդ Արցախում, մի բան «գիտի ստույգ», որ Նիկոլ Փաշինյանն է «հողերը հանձնել»։

Ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով՝ այս հարցը հանդիպում է տարակուսանքի, հնչեցնողի հանդեպ կասկածամտության, վատ թաքցվող թշնամանքի պատին։ Խնդիրը հասարակացնել, որ բոլոր արցախցիները պետք է անխտիր անիծեն Փաշինյանին, նշանակում է խուսափել «ինչի՞ է արժանի հայ ժողովուրդը» հարցադրումից։ Դա հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու ամենահեշտ ճանապարհն է, երբ քաղաքական ամբիոնից հնչում են «ազգային իղձեր» կարգի ձեւակերպումներ՝ առանց հստակության։ Առանց հասկանալի արձանագրման, թե այս փուլում որն է մեր ազգային նպատակը։

Ես հեռու եմ «բանաձեւումների» գայթակղությունից, ինձ նման շռայլություն թույլ չեմ տվել երբեք։ Այդուհանդերձ, «ինչի՞ է արժանի հայ ժողովուրդը» հարցին կփորձեմ պատասխանել ավելի լայն կտրվածքով․ «Ամեն ժողովուրդ արժանի է հասնելու այն նպատակին, որ կարող է ինքնուրույն իրացնել»։

Ընդ որում, «ինքնուրույն» ասելով նկատի եմ ունենում նաեւ դաշնակիցներ ձեռք բերելու, նրանց հետ փոխադարձ շահավետ հարաբերություններ կառուցելու, պահպանելու եւ զարգացնելու՝ այդ ժողովրդի ունակությունը, շնորհքը։ Այլ արժանապատվություն գոնե Հայաստանի կարգի երկրի համար անպատկերացնելի է։ Եվ այստեղ պատմական ըղձախոսությունը ոչ միայն խորհրդատու չէ, այլեւ վնասակար է, որի հակառակ կողմն էլ օրերս Տիգրան Մեծի հասցեին ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած մեղադրանքն էր, թե ինչու չպահեց ծովից ծով Հայաստանը։

Եթե երկրի իշխանության մեջ կան այս «մակարդակի գործիչներ» ( նրա քննադատության թիրախը ենթատեքստով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է), ապա ինչո՞ւ զարմանալ, որ Ստեփանակերտում մի պարմանուհի համոզված է, որ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախը ազատ, անկախ, լիովին անվտանգ մի երկիր էր, բայց «Նիկոլ Փաշինյանը մեզ զրկեց մեր երազանքներից»։

Հայ ժողովուրդը, կրկնեմ, իր այսօրվան արժանի չէ։ Հայ ժողովուրդը կարող է արժանապատվությունը վերագտնել։

Բայց հայ ժողովուրդը պետք է սահմանի արժանապատվության այն չափանիշը, որ հասանելի է, հնարավոր, իրատեսական։ Հայ ժողովուրդն արժանի է ունենալու անկախ եւ ինքնիշխան պետություն՝ նույն քաղաքակրթական ծիրում պահելով Արցախը։ Սա իրացնելի նպատակ է, որին հասնելու համար քաղաքական ամբիոնից պետք է օտարել բանաստեղծականությունը, ձեւավորել քաղաքական տեքստ։

Էքսպանսիան, որ Ստեփանակերտից հղվում է Երեւանին, ավելի շատ թուլության եւ տկարամտության դրսեւորում է։ Տարակարծությունը պետք է այլընտրանք առաջարկի։ Թե չէ Փաշինյանին անիծողների պակաս չկա։ Իսկ անեծքը քաղաքական վերաբերմունք չէ։ Ավելի շատ նման է զրկված կնոջ չարացածության։ Հայ ժողովուրդը հաստատ նման կերպարի արժանի չէ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է ընդունակ ամոքելու. Փայլան
հաջորդը
Ավստրիան հրաժարվել է ռուսական նավթից, Բեռլինը չի հրաժարվում ռուսական գազից

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա