• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Անտերուդուս պաշտպանություն

Արման Գալոյան 13:30 | 26.04.2022
Արման Գալոյան 13:30 | 26.04.2022
soldiers

Արդեն երկու ամիս է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը չունի պետ: Տարածաշրջանային վերջին զարգացումների  համատեքստում սա լուրջ շքեղություն է, որ կարող է Հայաստանն իրեն թույլ տալ:

ՀՀ իշխանություններն իրենք են պարբերաբար խոսում Ադրբեջանի կողմից սադրանքների ու հարձակման հնարավորությունների մասին: Հավանաբար հիշում եք ՀՀ Անվտանգության խորհրդի մարտի 28-ի նիստից հետո տարածած հայտարարությունը, որում նշված էր. «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար»:

Հետո այս նույն միտքը կրկնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության մարտի 31-ի նիստում հայտարարելով. «Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել»: Վերջերս էլ ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում Փաշինյանը կրկին չէր բացառել ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի դեմ:

Եվ ահա նման իրավիճակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը չունի ղեկավար, եւ իշխանությունները, կարծես, չեն շտապում:

Համաձայնեք՝ անտրամաբանական իրավիճակ է. եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները չեն որոշել ամբողջությամբ ձեռք քաշել երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործից: Գուցե՞ իշխանությունները Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթն ամբողջությամբ վերապահել են երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, որը հսկում է արեւելյան եւ արեւմտյան սահմանները, եւ ԳՇ պետ ունենալ-չունենալն այլեւս որեւէ նշանակություն չունի մեզ համար: Այս դեպքում իշխանությունները պետք է պարզ հայտարարեն այդ մասին: Իսկ քանի դեռ նման հայտարարություն չի եղել (հուսով ենք՝ չի էլ լինի), մնում է միայն տարակուսել իշխանությունների դանդաղկոտությունից:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը կարեւոր է մեկ այլ առումով եւս. մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով Հայաստանում չկա որեւէ պետական բարձրաստիճան պաշտոնյա, որի վրա Սահմանադրության տառին համապատասխան դրված է ՀՀ անկախության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման, այդ ամենի երաշխավորի պատասխանատվությունը:

Միայն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում նշված է, թե  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Այսինքն՝ երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման պարտականությունը վերապահված է ՀՀ ԶՈՒ-ին, բայց արի ու տես, որ վերջինիս կառավարման գերագույն մարմինը՝ Գլխավոր շտաբը, չունի ղեկավար:

Ի դեպ, մոտ մեկ ու կես ամիս է՝ թափուր է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո նոր նախարար չի նշանակվել, անգամ որեւէ խոսք չկա, թե ով կարող է լինել այդ պաշտոնում։ Կարելի է ենթադրել, որ այս հարցն իշխանության ներսում չի էլ քննարկվում, կարծես այդ նախարարությունը որեւէ կարեւորություն չունի։

Համեմատության համար նշենք, որ Անդրանիկ Փիլոյանի՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից ազատվելուց 12 օր հետո նոր նախարար նշանակվեց, մինչդեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը մեկ ամսից ավելի թափուր է: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ իշխանությունները չունեն թեկնածու: Բայց որ տարբերակն էլ լինի, միեւնույնն է, արդարացում չէ եւ իշխանությունների մասին որեւէ լավ բան չի խոսում։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւն ամսական 5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է ակնկալում
հաջորդը
Թուրքիայի պատմությունում ամոթալի դեպք անհնար է գտնել. Էրդողան

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա