• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Տան բակում դամբարան են գտել

Տաթեւիկ Ճուղուրյան 13:00 | 28.04.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:00 | 28.04.2022

Տասնհինգ տարի առաջ նոր տուն տեղափոխվելիս այրումցի Մկրտչյանների ընտանիքում չէին կարող մտածել, որ իրենց տան տարածքը 4-6-րդ դարերում, հնարավոր է, դամբարանատեղի է եղել։ Բայց այս տարի ձմռանը՝ փետրվարին, երբ տնամերձ այգում ջրահեռացման փոս փորելիս բահը քարի է դեմ առել, քարը հեռացրել եւ հողի շերտի տակ մարդու կմախքի ոսկորներ են նկատել։ Աշխատանքներն անմիջապես դադարեցրել են, կապվել մասնագետի հետ։

Տանտերը՝ Գուրգեն Մկրտչյանը, ասում է՝ սկզբում մտածել են, որ «պատմության տեսանկյունից արժեքավոր բան» են գտել։ Հատկապես որ տարիներ առաջ էլ գյուղի տներից մեկի հիմքում խաչքար էր հայտնաբերվել։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից արագ արձագանքել են, կազմել համապատասխան փաստաթղթեր։ Բայց անբարենպաստ եղանակի պատճառով պեղումները մեկնարկել են երկու ամիս անց՝ ապրիլի 18-ին։

Meline Simonyan«Բավականին մեծ դամբարան է՝ 220 սմ երկարությամբ՝ փակված երեք ծածկասալերով։ Ըստ նախնական ուսումնասիրության՝ բացվել է 30-35 տարեկան տղամարդու կմախք, որից պահպանվել են վերին եւ ստորին երկար խողովակաձեւ ոսկրերն՝ իրենց վերջույթներով։ Անատոմիական դիրքով միակ լավ պահպանված հատվածը ոտնաթաթի ոսկրերն են, բայց կմախքը շատ վատ վիճակում է։ Անգամ պեղման ընթացքում էնքան փխրուն էր, որ մենք ստիպված, կարելի է ասել, փայտիկով էինք պեղում, որ հանկարծ որեւէ բան չկոտրվի։ Փոսի մեջ՝ գլխի հատվածում, պատից անընդհատ ջուր էր կաթում դեպի դամբարան։ Այդ մասում իրենք բահով հեռացրել էին հողը՝ հասկանալու համար՝ ուղղակի քարերի՞ են բախվել, թե՞ ինչ-որ կառույցի հետ գործ ունեն։ Գանգը տեսնելով՝ դադարեցրել էին աշխատանքը։ Ու դրա հետեւանքով է, որ գանգից ոչինչ չունենք պահպանված»,- պեղումներից մանրամասներ է ներկայացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնագետ Մելինե Սիմոնյանը։

Mets Ayrum tompԳտնված կմախքն, ըստ նախնական ուսումնասիրության, մեր թվարկության 4-6-րդ դարերի է։ Իսկ դա նշանակում է, որ թաղումը կատարվել է քրիստոնեական կարգով։ Մելինե Սիմոնյանն ասում է՝ դա կարելի է հասկանալ նաեւ կմախքի դիրքից․ քրիստոնեականի դեպքում գլուխը դեպի արեւելք է լինում, նախաքրիստոնեականի դեպքում՝ դեպի արեւմուտք։ Բացի այդ, նախաքրիստոնեական թաղումների ծեսի համաձայն, կինը եւ տղամարդը տարբեր կողմերում են դրվել։

«Ուշադիր նայելով՝ տեսնում ենք, որ ոսկրերն անատոմիական դիրքով չեն պահպանվել։ Փշրված ոսկրերի բեկորների տակ կարողացանք գտնել ձեռնաթաթի ոսկրերը, եւ հետաքրքիրն այն էր, որ մի ձեռքը ազդոսկրի տակ է եղել, մյուսը՝ ազդոսկրի վրա»,- բացատրում է մասնագետը։

Mets Ayrum tompՊեղումները յոթ օր են տեւել։ Ուսումնասիրվել է նաեւ դամբարանի տակ գտնված հողի շերտը, որտեղից սկսվել է դրա կառուցումը։ Իսկ կմախքի ոսկորները վերաթաղվել են նույն տեղում։ Ուսումնասիրության նպատակով դրանք գիտահետազոտական կենտրոն չեն տեղափոխել։ Ըստ հնագետ Մելինե Սիմոնյանի՝ անալիզի համար լավագույն նմուշները ատամներն են, որից վերցվում է ԴՆԹ-ն։ Իսկ պեղման ավարտին հայտնաբերված մեկ ատամի վերաբերյալ հնագետների նախնական ենթադրությունը դեռ պետք է հաստատվի կամ հերքվի։

Մկրտչյանների տան տարածքում հնագետներն այլ պեղումներ չեն անի։ Թեպետ չի բացառվում, որ այստեղ այլ դամբարաններ էլ լինեն։

«Պետք է ուղղակի տեսնել, թե տարածքում ինչ հուշարձաններ կան, տվյալ ժամանակաշրջանի պատմական աղբյուրները եւ տեղեկություներն ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ տեղանքը բնակեցվա՞ծ է եղել, թե՞ ոչ, կամ ովքե՞ր են բնակվել էս հատվածում։ Ըստ դրա՝ պատկերը կամբողջանա»,- եզրափակում է Մելինե Սիմոնյանը։

Մեծ Այրումի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարիկ Մկրտչյանը ներկա է եղել եղբոր այգում դամբարանի հայտնաբերման ու պեղումների ողջ ընթացքին։ Ասում է՝ այդ իրողությունից չի զարմացել, որովհետեւ գյուղում գտածոների հայտնաբերման այլ դեպքեր էլ են եղել։

Garik Mkrtchyan«Ավելի վաղ՝ երեւի 2013-2014 թվականներին, մեր տարածքում խեցեղեն է գտնվել։ Դրանք ուսումնասիրվել են, եւ պարզվել է, որ Վանի թագավորության շրջանի է։ Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում էլ գտնվել են նման բաներ։ Էն մարդիկ, որ գիտակցում են, թե ինչ են գտել, արձագանքում են, ովքեր էլ՝ չէ, ոչնչացնում են»,- ասում է ուսուցիչը:

Մինչդեռ այս գտածոները, պատմաբանի կարծիքով, հանքարդյունաբերության ազդակիր գոտի Այրումի համար այլընտրանքային զարգացման լավ հնարավորություն կարող են լինել․ հանքարդյունաբերությունը մի օր կավարտվի, տուրիզմը կզարգանա, ուստի շատ կարեւոր է, որ հուշարձանները պահպանվեն, բացահայտվեն, ներկայացվեն մարդկանց։

Mets Ayrum Մեծ Այրումում տարբեր տարիների ընթացքում գտածոների հայտնաբերումը տուրիզմի զարգացման տեսանկյունից նաեւ խոշորացված Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն է կարեւորում։ Ասում է՝ Մեծ Այրումի արդեն նորոգված մշակույթի տանը կարող են սենյակ տրամադրել եւ ունենալ ոչ միայն Այրումի, այլեւ ամբողջ համայնքի հնագիտական գտածոների թանգարան։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշը ժամանել է Կիեւ
հաջորդը
ԲՏԱ նախարար է նշանակվել փոխնախարարը

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա