• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թանսու Չիլլերը հրաժարվել է նոր կուսակցություն հիմնելու մտքից

aliq 16:41 | 29.04.2022
aliq 16:41 | 29.04.2022
Tansu Ciller

Թուրքիայում 2023-ի հունիսին տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդառաջ թուրք հայտնի կին քաղաքական գործիչ, 1993-1996 թվականներին Թուրքիայի վարչապետի, 1996-1997 թվականներին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը մտադիր էր նոր քաղաքական ուժ ձեւավորելու եւ մասնակցելու առաջիկա ընտրություններին։

Թուրքական ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընն այս առիթով հայտարարել էր, թե Չիլլերի իրական նպատակն իշխող ԱԶԿ-ին աջակցելն ու իրենց կուսակցությունից ձայներ փախցնելն է:

Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ հանրային շրջանակներից բավականաչափ աջակցություն չստանալով՝ Չիլլերն արդեն հետ է կանգնել նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրությունից: Չիլլերի կուսակցության կազմավորման աշխատանքները համակարգող Օմեր Բիլգինը, ըստ մամուլի հրապարակումների, չի պատասխանում հեռախոսազանգերին:

Տնտեսագետ Թանսու Չիլլերը Թուրքիայի պատմության մեջ առաջին եւ միակ կին վարչապետն է։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը, 1993-ին դարձել կուսակցության առաջնորդը։

Թանսու Չիլլերն ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի եւ «ASALA»-ի դեմ։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ։ 2002-ին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանցագործության մասին հաղորդում՝ ընդդեմ Փայլանի
հաջորդը
Թուրքիային եւ Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելը կդյուրացվի
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Խաղաղությունը պետք է ուղեկցվի հստակ երաշխիքներով. ՄԱԿ-ում ՌԴ...

    00:13 | 22.09.2023
  • Կարեւոր է համարել միջազգային առաքելության կազմակերպումը

    00:05 | 22.09.2023
  • Վտանգված է ԼՂ հայ ժողովրդի ապրելու հնարավորությունը. Կոլոննա

    23:44 | 21.09.2023
  • Սարսանգի ջրամբարը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ

    23:35 | 21.09.2023
  • Մկրտչի 16-ամյա եղբայրը եւ 67-ամյա հարեւանը սպանվել են....

    23:25 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա