• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գեյթսը չի բացառում ավելի մահաբեր մանրէահիմքի առաջացումը

aliq 15:55 | 02.05.2022
aliq 15:55 | 02.05.2022
Bill Gates

Բրիտանական The Financial Times պարբերականին տված հարցազրույցում Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում է մարդկությանը:

«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում է այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որն էլ ավելի վարակիչ է լինելու եւ էլ ավելի մահաբեր»,- ընդգծել է Գեյթսը: Նա հավելել է, որ  հեռու է դատապարտվածության ու անելանելիության տրամադրություն ստեղծելու մտքից:

Նոր մանրէահիմքի դեմ արդյունավետ պայքարելու համար Microsoft-ի հիմնադիրը աշխարհի երկրների ղեկավարներին հորդորել է ստեղծել համաճարակաբաններից եւ համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության համապարփակ սպառնալիքներն անհապաղ հայտնաբերելու, ինչպես նաեւ պետությունների միջեւ համակարգումը բարելավելու նպատակով:

Գեյթսն ընդգծել է նաեւ, որ նոր համավարակը կանխելու համար մեծ ներդրումներ են պահանջվելու: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծի մասնագետների առաջնակարգ խումբ, որի աշխատանքի ծախսերը, ըստ Գեյթսի հաշվարկների, տարեկան մոտ 1 միլիարդ դոլար կկազմեն:

Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ վստահ չէ, թե հնարավոր կլինի արդյոք միջազգային փոխհամաձայնության հասնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցի շուրջ:

The Financial Times-ը հիշեցնում է, որ 2015-ին Գեյթսը նախազգուշացրել էր այն մասին, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ անխուսափելի համավարակին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեր ներսի հանճարը
հաջորդը
Պատվաստումները ՀՀ-ում՝ ըստ սեռատարիքային ցուցանիշների

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա