• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

aliq 18:26 | 04.05.2022
aliq 18:26 | 04.05.2022
Arthur Davtyan

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձել է Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշել է, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. մեկը դատարանում լսվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։

Նա ասել է, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իր ներկայացրած վճռաբեկ բողոքը, որն առնչվում էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշմանը։

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Վճռաբեկ դատարանից բողոքով դատախազությունը պահանջել է նաեւ ՍԴ միջամտության արդյունքում ստանալ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն, որը հնարավորություն կտա մեղադրանքը փոփոխելու եւ շարունակելու գործի դատական քննությունը։

«Ինչ վերաբերում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ նախաքննական մարմինը արդյունքներ դեռեւս չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասել է Դավթյանը։

Տուժողների բողոքի մերժում կամ մեղադրյալների արդարացումն անփոփոխ թողնելու որոշում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության եւ Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022-ի մարտի 31-ին Քոչարյանի եւ մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի գազային պաշարները 100 տարի կբավականացնե՞ն
հաջորդը
Վրաստանը պատրաստ է նպաստելու տարածաշրջանային երկխոսությանը

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա