• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Քաղաքական շոու կամ ո՞ւմ նյարդերն առաջինը տեղի կտան

Արման Գալոյան 14:00 | 05.05.2022
Արման Գալոյան 14:00 | 05.05.2022
pashinyan

Խորհրդարանական շոուն երեկ ստացվեց: Ընդդիմադիր խմբակցությունները, որ տեւական ժամանակ բոյկոտում էին ԱԺ նիստերը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրեթե ողջ կազմով խորհրդարանում էին: Միայն Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանն էին մնացել դրսում՝ առաջնորդելու ցուցարարների երթը դեպի ԱԺ:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի «հանրային պահանջն» ու իրենց հիմնավորումները: Եվ երբ արդեն Փաշինյանը պատասխանում էր այդ հարցին, արձագանքից հետո ընդդիմադիրները, «Նիկոլ դավաճան» վանկարկելով, իշխանական խմբակցության պատգամավորների «Նիկոլ, վարչապետ» բացականչությունների, ծափահարությունների եւ ծաղրի ուղեկցությամբ լքեցին ԱԺ դահլիճը:

Բարեբախտաբար բանը բախումների չհասավ, թեեւ կրքերը գերլարված էին. այդ ընթացքում ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը պիջակները հանած (որպեսզի հնարավոր ծեծկռտուքի դեպքում շարժումներն անկաշկանդ լինեն) արագ նետվեցին ԱԺ ամբիոնի մոտ, որտեղ Փաշինյանն էր: Իսկ Փաշինյանը պատգամավորների հետ ամբիոնի մոտ կանգնած ծափահարում էր հեռացող ընդդիմադիրներին՝ ասելով. «Ոնց միշտ փախել եք, այ տենց միշտ կփախնեք»:

ԱԺ դահլիճի աժիոտաժի պատճառով էլ ընդմիջում հայտարարվեց, հետո վերադառնալով վարչապետը հեգնական մի քանի բառով արձագանքեց ընդդիմության գործողություններին՝ ասելով, որ կրկնում են 2018-ի իրենց քայլերը: Եվ նիստն այսպիսով ավարտվեց. հերթագրված իշխանական պատգամավորները հանեցին իրենց հարցերը:

Ոչ պակաս ուշագրավ էին ընդդիմության հասցեին Փաշինյանի «սպառնալիքները»։ Ռուստամյանին արձագանքելիս նա հայտարարեց, թե «շատ կարեւոր բան է բացահայտելու»: Բայց այդպես էլ որեւէ բացահայտում չհնչեց. իբր այն պատճառով, որ ընդդիմությունն արդեն դուրս էր եկել դահլիճից, եւ ինքը նրանց հետեւից չի ուզում խոսել:

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը բացահայտումներով է սպառնում, հետո հետ կանգնում իր ասածից։ Հիշում եք՝ պատերազմից առաջ նա հարցազրույց էր տվել Հանրայինին, որն այդպես էլ եթեր չգնաց: Եվ այդ հարցազրույցի անոնսում սպառնում էր այնպիսի փաստեր բացահայտել, որոնք կպայթեցնեն Ադրբեջանը: Բայց բացահայտումներն այդպես էլ չհնչեցին, թեեւ ԱԺ-ի հետ հարցուպատասխաններից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հորդորում էին հնչեցնել։

Փաշինյանի «սպառնացած» միակ բացահայտումը պաշտոնավարման այս տարիներին եղել է այն ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ. իրեն նվիրած թանկարժեք գրիչի հայտնի պատմությունը: Իսկ թե դրանում ինչն էր «կրիմինալ», պարզ չդարձավ:

Այնպես որ, հազիվ թե կարելի է որեւէ լուրջ բացահայտում սպասել խորհրդարանական ընդդիմության վերաբերյալ: Ի վերջո, եթե լիներ նման փաստ, Փաշինյանը վաղուց հրապարակած կլիներ։ Առաջին անգամը չէ, որ հանդիպում է խորհրդարանական ընդդիմության «հարձակումներին»:

Լավագույն դեպքում Փաշինյանը կարող է մեջբերել ՀՅԴ-ական լիդերների՝ օտարերկրացի դեսպանների հետ հանդիպումներում ԼՂ խնդիրը փոխզիջումային ճանապարհով լուծելու, այդ թվում տարածքները վերադարձնելու գաղափարի մասին դրական արտահայտվելու հիշատակումներ: Այս մասին քչերն են հիշում, այդ փաստերը մեկ-երկու անգամ են հրապարակվել ու մոռացության մատնվել: Բայց մեծ հաշվով արդեն սա էլ կարեւոր չէ, քանի որ պատերազմը «լուծեց» այդ հարցը եւ մի բան էլ ավելին:

Այնպես որ, երեկվա շոուն, կարելի է ասել, երկուստեք լավ խաղարկեցին: Ամենակարեւորը՝ առանց էքսցեսների, թեեւ մինչ այդ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարել էին՝ տեղեկություններ ունեն, որ ընդդիմադիրները ծրագրել են գրոհել ԱԺ շենքը։ Նման բան տեղի չունեցավ. ընդդիմությունը երթով մոտեցավ ԱԺ-ին, բայց ոչ մի կտրուկ գործողություն չեղավ՝ ո՛չ փողոցում, ո՛չ էլ ԱԺ-ի ներսում:

Սա իհարկե չի նշանակում է, թե այս իրավիճակը երկար կշարունակվի։ Ցանկացած պահի բացառված չէ, որ կողմերից մեկը դիմի կտրուկ գործողությունների: Մի կողմից՝ խորհրդարանական ընդդիմությունից նման ակնկալիքներ ունեն իրենց ընտրողները, որոնք երկու դաշինքներին (բայց հատկապես «Հայաստան» խմբակցությանը) ԱԺ են գործուղել «մինչեւ քոքը մաշեցնելու» եւ իշխանափոխության համար, մյուս կողմից՝ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել այս վիճակը, որքան էլ հայտարարեն, թե ժողովրդավարությունն իրենց բրենդն է։ Երեկ Փաշինյանը նաեւ հավելել էր. «Դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»:

Մնում է տեսնել՝ ում նյարդերն առաջինը տեղի կտան։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սարգսյանը կխաղա Դոմառաջու Գուկեշի, Մարտիրոսյանը՝ Միգել Սանթոս Ռուիսի հետ
հաջորդը
Կհաջողվի՞ Գյումրիում վերացնել բացօթյա առեւտուրը

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 2

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա