• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Կանադան նոր պատժամիջոցներ են սահմանել

aliq 13:09 | 10.05.2022
aliq 13:09 | 10.05.2022

Ճապոնիան տարածել է ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Ցուցակում են 70 ընկերություն եւ 130 ռուսաստանցի քաղաքական գործիչ՝ ներառյալ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաեւ ձեռնարկատերեր եւ նրանց ընտանիքի անդամները:

Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ ինքնահռչակ  ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ըստ պաշտոնական Տոկիոյի, առնչություն ունեն ռազմական արտադրության հետ: Մասնավորապես, արտահանման սահմանափակումները կվերաբերեն «Էտալոն» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին, «Ալմազ-Աթեյ», «Տակտիկական հրթիռային սպառազինություն», «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ» ընկերություններին:

Պատժամիջոցներ «Սբերբանկ»-ի եւ «Գազպրոմբանկ»-ի ներկայացուցիչների նկատմամբ

Ավելի վաղ Սպիտակ  տան տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ կիրառել ռուսական «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ ներկայացուցիչների եւ «Գազպրոմբանկ»-ի եւս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաեւ սահմանափակումներ կիրառել Մոսկվայի արդյունաբերական բանկի եւ նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ  «Սբերբանկ»-ը ռուսաստանյան տնտեսության համար եզակի նշանակություն ունեցող, Ռուսաստանում բոլոր բանկային ակտիվների մոտ մեկ երրորդը ներառող խոշորագույն ֆինանսական հաստատությունն է:

«Գազպրոմբանկի նկատմամբ չենք կիրառում այնպիսի պատժամիջոցներ, ինչպես դա արեցինք «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի կամ որեւէ այլ խոշոր ռուսական բանկի դեպքում: Արգելում ենք «Գազպրոմբանկ»-ի հետ ցանկացած գործարք»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Եվս 40 ռուսաստանցի

Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է եւս 40 ռուսաստանցու, այդ թվում՝ գործարարների եւ զինվորականների։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը, ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գոյություն չունեցող օրվա խորհուրդը
հաջորդը
Մի ընտանիքի պատմություն. «Հիմա տարածքը չկա, բայց կան մարդիկ»

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա