• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ընդդիմադիր ուժին ձայն տվողներին քաղաքացիությունից զրկելու առաջարկ

aliq 16:49 | 10.05.2022
aliq 16:49 | 10.05.2022
Islamist Mahmut Unlu

Իսլամի հայտնի քարոզիչ էրդողանամետ հայացքների տեր թուրք Ահմեթ Մահմութ Ունլուն կոչ է արել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին քվեարկած անձանց զրկելու Թուրքիայի քաղաքացիությունից: Հրապարակված տեսանյութում «Ահմեթ հոջա» անունով հայտնի հիշյալ կրոնական գործիչը խոսել է քրդամետ կուսակցությունն «արմատախիլ» անելու անհրաժեշտության մասին:

Առաջ քաշելով թուրքական իշխանությունների պնդումները՝ նա քրդամետ կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ համագործակցելու համար:

«Եթե մենք նրանց չզրկենք քաղաքացիությունից, երկրի մասնատումն անդառնալի կլինի»,- ընդգծել է իսլամի հայտնի քարոզիչը:

42.5%-ը կքվեարկի՝ ընդդիմադիր, 35.2%-ը՝ իշխող դաշինքի օգտին

Թուրքական սոցիոլոգիական ORC ընկերության՝ մայիսի 5-8-ը 5000 հոգու շրջանում անցկացված վերջին սոցհարցումն ուշագրավ արդյունքներ է արձանագրել: 28%-ով շարունակում է առաջատար մնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 24%:

Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 7.2%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 18.4%-ը: Այսպիսով՝ իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքի ձայները եղել են ընդհանուր 35.2%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու «Լավ» կուսակցության կազմած «Ազգ» դաշինքի ձայները՝ 42.5%:

Հարցումներից ակնհայտ է դարձել, որ նվազել է նաեւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  վարկանիշը՝ 8.7%:

Ըստ «ermenihaber» կայքի՝ սոցհարցումը կատարած ORC ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կին. սպասելիքներ եւ իրականություն
հաջորդը
Լիտվան եւս ՌԴ գործողությունները ցեղասպանություն է որակել

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Պատրաստակամ են կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ

    21:35 | 20.05.2022
  • Ադրբեջանը ձեւավորել է սահմանազատման հանձնաժողովը

    20:03 | 20.05.2022
  • Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն

    19:10 | 20.05.2022
  • Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու...

    18:15 | 20.05.2022
  • Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի....

    17:53 | 20.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա