• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Պուտինը վախենում է պարտությունից եւ ճոճում միջուկային մահակը

aliq 17:15 | 14.05.2022
aliq 17:15 | 14.05.2022
putin

The Guardian-ի թղթակից Ջուլիան Բորգերն անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ՌԴ նախագահ Պուտինի վախերից բխող հնարավոր կոշտ գործողություններին եւ աղետը կանխելուն ուղղված քայլերին՝ հիմնված ԱՄՆ հետախուզության հայթայթած տվյալների եւ դրանց շուրջ կառուցված վերլուծությունների վրա:

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի եւ ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավար, գեներալ լեյտենանտ Սքոթ Բերիերի՝ ռուսական զինուժի կողմից միջուկային զենքի կիրառման հավականության վերաբերյալ վարկածներին ու դրան առնչվող նրանց տագնապներին ավելի վաղ անդրադարձել էր ամերիկյան CNN գործակալությունը:

ԱՄՆ հետախուզության բարձրագույն պաշտոնյան նախազգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես իր ռեժիմի համար սպառնալիք, որը կդրդի նրան միջուկային զենք կիրառելու: Դաժան պատերազմի ձգձգվող եւ, Պուտինի տեսանկյունից, անարդյունավետ ընթացքը կարող է հանգեցնել էլ ավելի անկայուն գործողությունների, ներառյալ համապարփակ զորահավաքի՝ զինապարտների ընդգրկմամբ, եւ եթե Ռուսաստանի ղեկավարը զգա, որ պատերազմն իր օգտին չի ընթանում, չի վարանի միջուկային մարտագլխիկները գործի դնել:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Սենատի զինված ուժերի հանձնաժողովին զեկուցել է, որ Պուտինը, փորձելով կանխել ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների հետագա աջակցությունն Ուկրաինային, կշարունակի ճոճել Ռուսաստանի միջուկային մահակը: Հեյնսը շեշտել է, որ աշխարհը չպետք է բացառի միջուկային զենքի կիրառման հավանականությունը:

«Նախքան միջուկային զենքին հասնելը նա դեռ շատ բաներ կանի լարվածության սրացման դեպքում, ինչը, հավանաբար, նման գործողության ինչ-որ ազդանշան կլինի»,- ասել է Ավրիլ Հեյնսը:

Նման ազդանշաններ կարող են լինել միջուկային զենքի օգտագործման հետագա լայնածավալ վարժությունները՝ ներառելով շարժական միջմայրցամաքային հրթիռների, ծանր ռմբակոծիչների եւ ռազմավարական սուզանավերի փաստացի ապակենտրոնացում:

ԱՄՆ հետախուզության ղեկավարների այսպիսի գնահատականը նշանակում է, որ Ուկրաինան բախվելու է դաժան պատերազմի հեռանկարին: Նրանց գնահատականներով՝ Պուտինը մտադիր է նվաճելու ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի Հանրապետությունները՝ դրանց շուրջ բուֆերային գոտիով հանդերձ՝ դեպի Ուկրաինա ցամաքային կամուրջ ապահովելու համար: Պուտինը ձգտում էր պահելու Խերսոնը, Ղրիմի հյուսիսային հատվածը՝ թերակղզու ջրամատակարարումն ապահովելու միտումով: Այնուամենայնիվ, նրա հավակնություններն այսքանով չեն ավարտվելու:

Հեյնսն ասում է, թե որոշ նշաններից դատելով՝ կարելի է ենթադրել, որ Պուտինը ձգտում է ընդլայնելու ցամաքային կամուրջը մինչեւ Մոլդովայի Մերձդնեստրյան տարածաշրջան՝ դրանով վերահսկողություն սահմանելով Ուկրաինայի Սեւծովյան բոլոր ափերի նկատմամբ:

«Պուտինը, հավանաբար, հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վճռականությունը կթուլանա, քանի որ սննդի դեֆիցիտի, գնաճի եւ էներգիայի սակագների աճի խնդիրներ են առաջացել»,- շեշտել է նա:

Առաջիկա շաբաթների ընթացքում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի վախեցնել Արեւմուտքին, որպեսզի դադարեցնեն Ուկրաինա զենքի մատակարարումները, եւ, հնարավոր է,  Պուտինը փորձի վրեժխնդիր լինել կիրառվող պատժամիջոցների կամ իր ռեժիմին ուղղված սպառնալիքների համար:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փորձում են միմյանց համոզել՝ վերանայելու դիրքորոշումները
հաջորդը
Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղը՝ Լեհաստանում

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ՌԴ-ն կշարունակի գազ մատակարարել Իտալիային

    23:05 | 26.05.2022
  • ՆԱՏՕ-ն ՌԴ-ին այլեւս գործընկեր չի համարում

    20:41 | 26.05.2022
  • ԱՄՆ-ը հանձնառու է ԼՂ կարգավորման հարցում

    19:47 | 26.05.2022
  • Մակրոնը եւ Էրդողանը քննարկել են հրատապ հարցեր

    18:55 | 26.05.2022
  • Կիեւը նախապայմաններ չունի՞

    18:31 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

  • 5

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա