• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արագ արձագանքման խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում

aliq 20:47 | 16.05.2022
aliq 20:47 | 16.05.2022
CSTO

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովելու իր սահմանների անվտանգությունը, նաեւ Աֆղանստանում եւ կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի պայմաններում: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում եւ ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովելու ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու:

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը եւ հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանը բազմիցս բարձրացրել է արագ արձագանքման խնդիրը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ նախքան ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների համատեղ հայտարարության հրապարակումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության եւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքմանն առնչվող  հարցերը:

Փաշինյանը նշել է, որ չի կարելի ասել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո կազմակերպությունն արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը:

Նա անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին՝ նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆինլանդիան եւ Շվեդիան մերժել են Թուրքիայի պահանջները
հաջորդը
Էլիզաբեթ Բոռնը` Ֆրանսիայի երկրորդ կին վարչապետ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա