• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Միրզոյանը մեկնում է Բրյուսել, Չավուշօղլուն՝ Նյու Յորք

aliq 16:13 | 17.05.2022
aliq 16:13 | 17.05.2022
European Union

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին:

Նիստի օրակարգում են Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական եւ ներդրումային ծրագրի կատարման ընթացքը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ուղղություններով համագործակցության հարցերը։

Մտքեր կփոխանակվեն նաեւ առեւտրատնտեսական եւ ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ:

Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Միզոյանը հանդիպումներ կունենա նաեւ ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Բլինքենն ու Չավուշօղլուն առանձնազրույց կունենան

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու մայիսի 16-19-ն անցկացվող ներգաղթային քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում Չավուշօղլուն մասնակցելու է նաեւ ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ անցկացվելիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:

Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է քննարկվի հայ-թուրքական գործընթացը: Վաշինգտոնը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աջակցել է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: ԱՄՆ-ը թուրքական կողմին տեղեկացրել է, որ ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինացիները դուրս են եկել «Ազովստալի» տարածքից
հաջորդը
Եվրոպական ներդրումներ Շիրակի մարզում

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

    20:30 | 02.07.2022
  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022
  • ՌԴ-ում կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

    17:03 | 02.07.2022
  • Մասկը եւ Հռոմի պապը քննարկել են մարդկության ապագան

    16:32 | 02.07.2022
  • ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԽ-ի հետ համաձայնագրերին

    15:36 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    Սոցիոլոգիական հարցում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա