• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ժողովրդավարությունն առաջընթաց ապահովող գործընթաց է. ԱՄՆ դեսպան

aliq 16:23 | 20.05.2022
aliq 16:23 | 20.05.2022
Lynne Tracy

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ոստիկանական համակարգում բարեփոխումների համատեքստում անդրադարձել է բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններին: Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում Թրեյսին նշել է, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման վերաբերյալ:

Լին Թրեյսին ընդգծել է, որ այդ ամենը պետք է քննվի, հաշվետվողականություն լինի այդ հարցերի շուրջ: Ըստ դեսպանի՝ կառավարությունն այս դրվագները հետաքննելու, քննություն անցկացնելու, ինչպես նաեւ ցուցարարների իրավունքները, լրագրողների աշխատանքը հարգելու մոտեցում է ցուցաբերում:

«Նկատել եմ, որ իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ եւ չի խախտում մյուսների իրավունքները»,- մանրամասնել է դեսպան Թրեյսին եւ հավելել, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան առաջընթաց ապահովելու գործընթաց:

«Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին եւ հարցնում՝ սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ո՛չ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու առումով, սակայն դա միայն մի դրվագ չէ: Ոստիկանության պարագայում կարեւոր է, որ նրանք հաշվետու լինեն իրենց աշխատանքում»,- նշել է նա:

Լին Թրեյսին ընդգծել է, որ ոստիկանների վարքագծի առնչությամբ Միացյալ Նահանգներում եւս մշտապես խնդիրներ են առաջանում: Նա շեշտել է, որ դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնելու: «Այսինքն՝ սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարեւորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Էրդողանի առարկությունները չի քննարկի
հաջորդը
Մոսկվան կասկածում է, որ Կիեւը ԵՄ-ից զենքը հացահատիկով է գնում

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա