• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանը ձեւավորել է սահմանազատման հանձնաժողովը

aliq 20:03 | 20.05.2022
aliq 20:03 | 20.05.2022
CIS

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հստակեցրել է Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը պատճառները չեն նշել։

Ադրբեջանի վարչապետն իր ելույթում նաեւ հայտարարել է, որ չնայած եռակողմ աշխատանքային խմբերի շրջանակում հանդիպումներին՝ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթաց չի նկատվում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ասադովը նաեւ պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների 4-րդ կետը, որը նախատեսում է Ադրբեջանի տարածքից հայկական զինված կազմավորումների դուրսբերում, առայժմ մնում է անկատար։

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանության՝ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի մերժել:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն
հաջորդը
Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

    18:45 | 03.07.2022
  • 3-ական իժ, գյուրզա, շահմար, սահնօձ եւ 1 անհայտ...

    17:34 | 03.07.2022
  • Կողմերի կորուստները պատերազմի 130-րդ օրվա դրությամբ

    16:01 | 03.07.2022
  • Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

    20:30 | 02.07.2022
  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

  • 2

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 3

    Սահմանը կբացվի ուրիշների համար

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Կողմերի կորուստները պատերազմի 130-րդ օրվա դրությամբ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա