Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը վարակվել է կորոնավիրուսով։ Բորելն ինքնամեկուսացել է։ Նրա ինքնազգացողությունը նորմալ է։
«ՔՈՎԻԴ-19-ի ախտորոշման թեստս դրական է։ Համապատասխան կանոններին ու ընթացակարգերին հետեւելով՝ ինքնամեկուսացել եմ։ Ես լավ եմ զգում»,- հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը թվիթերյան գրառման մեջ: