ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում են մարդկանց եւ կենդանիների մուտքը քիմիական մշակման ենթարկված տարածքներ, սնկերի, բույսերի եւ հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։