Հունիսի 7-ին մեկնարկում են 2022-ի միասնական քննությունները։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ առաջին քննությունը կենսաբանությունից եւ աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 (անցյալ տարի՝ 1304), իսկ աշխարհագրության համար՝ 127 (2021-ին՝ 176) դիմորդ։
Երեւանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:
Այս տարի դիմորդին հնարավորություն է տրվել 2 անգամ միասնական քննություն տալու։ Դրանք անցկացվում են տարվա մեջ երկու անգամ՝ հունվարի 15-ից փետրվարի 15-ը եւ հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածներում։