Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել ու մեծացել եմ Շուշիում»

Անի Գեւորգյան
Mikaelyan family

2015 թվականից Շուշիում բնակվող երիտասարդ ամուսիններ Հռիփսիմեն եւ Պարույրը 2020 սեպտեմբերի 20-ին մեկնել էին արձակուրդ: Նրանք նախատեսում էին 10 օր անցկացնել Արտաշատում, ապա վերադառնալ տուն: Մեկ շաբաթ անց սկսվեց 44-օրյա պատերազմը, Պարույրը գնաց առաջնագիծ, իսկ Հռիփսիմեն եւ երկու դուստրերը տուն այդպես էլ չվերադարձան:

Հիմա ընտանիքն ապրում է Արտաշատում` Պարույրի ծնողների տանը:

«Ես զինվորական եմ: Ամսի 26-ին զանգեցին, ասացին, որ արձակուրդս հնարավորինս շուտ ընդհատեմ ու վերադառնամ ծառայության: Հարցրի` ինչ վիճակ է, ասացին` լավ չէ: Հաջորդ օրը առավոտյան Արտաշատից շարժվեցի Արցախ: Զանգեր էի  ստանում, որ մեր այս ընկերը մահացավ, մյուսը մահացավ…»,- պատմում է Պարույր Միքայելյանը:

Հռիփսիմե Գրիգորյանը մինչ օրս չի հաշտվել եղածի հետ. «Ես մինչեւ հիմա կարծում եմ, թե այդ ամենը երազ է եղել, իրական չի եղել. երբ ուզենք, կկարողանանք տուն վերադառնալ: Այնտեղ ապրեցինք ընդամենը հինգ տարի, բայց դրանք մեր կյանքի լավագույն տարիներն էին»:

Mikaelyan familyՊայմանագրային զինծառայող Պարույր Միքայելյանը պատերազմի ժամանակ Աղդամում մարտկոցի հրամանատար էր,
որն, ինչպես ինքն է ասում, 36 ԱԹՍ է վերացրել: Այժմ նա ծառայում է Արտաշատում:

Mikaelyan familyՀռիփսիմե Գրիգորյան. «Համացանցում կան վիդեոներ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մեր շենքում ամեն ինչ ոչնչացնում:
Կադրերից մեկում մեկը խաղալիքներ է տրորում: Իմ երեխաների խաղալիքներն էին»:

Mikaelyan familyԱնուշիկը չորս տարեկան է, Լյուսին` երեք:

Mikaelyan familyՀռիփսիմե Գրիգորյան. «Շուշիի մեր տանը այս նույն ակվարիումից ունեինք: Մեր ոսկե ձկնիկները մնացին այնտեղ»:

Mikaelyan familyՀռիփսիմե Գրիգորյան. «Դժվար է նկարագրել Շուշիի մեր կյանքը: Հարեւանները մարդիկ էին, որոնք աշխարհի տարբեր ծայրերից եկել էին այնտեղ ապրելու։
Քաղաքում մի ուրիշ մթնոլորտ էր»:

Mikaelyan family«Պատերազմի ընթացքում Պարույրը կարողացել է տուն մտնել: Առաջին անգամ` Հայաստանից Արցախ հասնելուն պես:
Երկրորդ եւ երրորդ անգամ մտել է տուն երեխաների համար տաք հագուստ վերցնելու եւ մեզ ուղարկելու համար»:

Mikaelyan familyՊարույր Միքայելյան. «Երբ տուն մտա, շատ վատ հոտ էր, հասկացա` հոսանք չլինելու պատճառով սառնարանն է հալել:
Ամբողջը մաքրեցի, կարգի բերեցի, որ երբ կինս ու երեխաներս գան, մաքուր լինի: Դեռ չգիտեի, որ էլ տուն չենք գնալու»:

Mikaelyan familyՀռիփսիմե Գրիգորյան. «Հիմա մտածում եմ` մեր բախտը բերեց, որ երեխաները չլսեցին ռմբակոծությունների ձայները, չտեսան պատերազմը,
բայց տեսնում եմ, որ նրանք հասկանում են, թե ինչ է եղել, ինչու չենք գնում մեր տուն»:

Mikaelyan family«Շուշին երեխաներին մեծացնելու համար կատարյալ քաղաք էր»:

Mikaelyan family «Ամուսինս զինվորական է, պարզ է, որ մի օր պետք է Շուշիից այլ քաղաք տեղափոխվեինք նրա հետ, բայց չէինք ուզում, որ ամեն ինչ այսպես լիներ»:

Mikaelyan family «Անուշիկը շատ է հիշում Շուշին. այնտեղի մեր հարեւանների անուններն է տալիս, մանկական ժամանցի կենտրոնն է հիշում»:

Mikaelyan family «Վերջերս էլ աղջիկս ասաց` հիշո՞ւմ եք, որ ես Շուշիում եմ ծնվել ու մեծացել»:

Mikaelyan familyՊարույրի հայրը` Հովհաննես Միքայելյանը, պատերազմի օրերին քովիդով էր վարակվել: «Հրադադարից հետո Պարույրը երկու օրով եկավ Արտաշատ,
իմ ծանր վիճակը տեսավ, ասաց` պա՛պ, պատերազմով անցա, եկա, որ հիմա դու ողնաշարս կոտրե՞ս: Մի քանի օրից վիճակս սկսեց լավանալ»:

Mikaelyan familyՊարույր Միքայելյան. «Եթե փորձեմ կարճ նկարագրել Շուշին, այն իմ իմացած ամենամարդկային քաղաքն էր»:

Նման հոդվածներ