• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բազմամարդ հանրահավաք Վրաստանում

aliq 15:53 | 21.06.2022
aliq 15:53 | 21.06.2022
Tbilisi protest

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքը:

Տասնյակ հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց էին հավաքվել Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով։ Շատերը պաստառներ էին պահել, որոնց վրա անգլերեն գրված էր՝ «Մենք Եվրոպա ենք»: Netgazeti պարբերականի գնահատակններով բողոքի հանրահավաքին մասնակցել է միջինը  140 հազար ցուցարար:

Ակցիային, որը կազմակերպել էին «Ամոթ» քաղաքացիական շարժումը եւ մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններ, միացել էին ընդդիմության մեծ մասը, ուսանողներ, իրավապաշտպաններ։

Վրաստանը, ինչպես եւ Մոլդովան, Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել մարտի 3-ին: Մինչ այդ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, Կիեւն էր դիմել ԵՄ-ին։

Վրաստանը կես տարում կկատարի՞ ԵՄ անդամության թեկնածուին տրված հրահանգները

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը  ներկայացրել է երեք երկրների դիմումների վերաբերյալ իր եզրակացությունները՝ խորհուրդ տալով Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարումից հետո միայն։

Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն հանրահավաքում իր ելույթում ասել է, որ կառավարությունը պետք է փոխվի։ Ըստ նրա՝ առաջիկա վեց ամիսները, այն ժամանակահատվածն է, երբ Վրաստանը պետք է կատարի ԵՄ անդամության թեկնածուին տրված հրահանգները:

Սպասվում է, որ Եվրամիության առաջնորդները թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն հունիսի 23-24-ը Բրյուսելում անցկացվելիք գագաթնաժողովում։

Եվրամիության նախագահ Շառլ Միշելը նախօրեին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ  Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ապագան Եվրամիությունում է։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել ու մեծացել եմ Շուշիում»
հաջորդը
Բայդենի քայլերը հանգեցնելու են Երրորդ աշխարհամարտի․ Թրամփ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա