• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ուկրաինայի հակամարտության 3 հավանական հանգուցալուծումները

aliq 18:00 | 01.07.2022
aliq 18:00 | 01.07.2022
Henry Kissinger
ձեւավ․ Նատաշա Լաուսոնի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը բրիտանական The Spatator պարբերականին տված ծավալուն հարցազրույցում նշել է ուկրաինական հակամարտության երեք հավանական հանգուցալուծումները։

Ռուսները կհաղթեն՝ հակառակ նախկին բոլոր անհաջողություններին

Ըստ նրա՝ առաջին սցենարով ռուսական զորքերը կմնան իրենց դիրքերում։ Նախկին դիվանագետի համոզմամբ՝ այս դեպքում Ռուսաստանը կստանա Ուկրաինայի 20 տոկոսը եւ Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածքները, Սեւ ծովի երկայնքով հողատարածքը։ Քիսինջերի կարծիքով՝ նման տարբերակը նշանակում է ռուսական կողմի հաղթանակ՝ հակառակ այն բոլոր անհաջողություններին, որոնք ռուսները կրեցին սկզբում։ Եվ ՆԱՏՕ-ի դերն, ըստ նրա, այնքան վճռորոշ չի լինի, որքան նախկինում ենթադրում էին։

Ռուսներին Ղրիմից դուրս մղելու փորձերը կհանգեցնեն պատերազմի

Երկրորդ սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանին փորձելու են դուրս մղել Ղրիմից։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այս դեպքում կծագի Ռուսաստանի դեմ պատերազմի հարցը։

Ռուսները կնահանջեն մինչեւ փետրվարի 24-ից առաջ եղած սահմանները

Երրորդ սցենարի իրականացման դեպքում Ուկրաինան կկարողանա զսպել Ռուսաստանին, առճակատման գիծը մղել մինչեւ «հատուկ գործողության» մեկնա8կի սահմանները։ Իսկ դա կնշանակի Մոսկվայի պարտություն։ Այս դեպքում, ըստ Քիսինջերի, Կիեւը կվերազինվի, սերտ կապեր կհաստատվեն Ուկրաինայի եւ Հյուսիսատլանդյան դաշինքի միջեւ, կամ պետությունը կանդամակցի ՆԱՏՕ-ին։

Ուկրաինան կունենա Եվրոպայում ամենամեծ ցամաքային ուժերը

ԱՄՆ նախկին պետքարտուղարը վստահ է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտադիր է կյանքի կոչել երրորդ տարբերակը։ Հենրի Քիսինջերն այս սցենարն անվանել է «նշանակալի ձեռքբերում» արեւմտյան պետությունների համար։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն էլ ավելի կուժեղանա Ֆինլանդիայի ու Շվեդիայի համալրմամբ, իսկ Ուկրաինան կունենա Եվրոպայում ամենամեծ ցամաքային ուժերը։

Քիսինջերն ասել է, որ եթե կողմերի միջեւ բանակցությունները չվերականգնվեն, ցնցումներ կսկսվեն, եւ գրեթե անհաղթահարելի լարվածություն կստեղծվի։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ավելի վաղ հռչակվել էր «Ուկրաինայի թշնամի»։ Դեռեւս մայիսին ամերիկացի դիվանագետն Ուկրաինային հորդորել էր բախումից խուսափելու համար գնալ տարածքային զիջումների, ինչը բուռն արձագանք էր առաջացրել Կիեւում:

Ուկրաինան Քիսինջերին մեղադրել էր ռուսական քարոզչություն տարածելու hամար։ Ավելին՝ մեղսակից էր համարել Ուկրաինայի եւ նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի իշխանությունների հանցագործություններին։

Քիսինջերի անսխալ վարկածները

Հենրի Քիսինջերը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղարն էր։ ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին շարունակել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Հենրի Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում։ Նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության զգալի նվազմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը կիբերանվտանգության 1000 մասնագետ կպատրաստի
հաջորդը
Պատժամիջոցներ երեք Պուտինների նկատմամբ

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա