• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գնաճին զուգընթաց աճում է դժգոհությունն Էրդողանի հանդեպ

aliq 15:49 | 05.07.2022
aliq 15:49 | 05.07.2022
Ahmet Davutoğlu

Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։

Նա նշել է, որ նույնիսկ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հունիսի տվյալներով է երկրում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78,62 %-ով աճել։

Այդ կապակցությամբ ընդդիմադիր գործիչը գրել է. «Ահա այսքան է Ձեր իմացությունը տնտեսագիտության վերաբերյալ»։

Դավութօղլուն, մեջբերել է Էրդողանի խոսքերը․ «Այսուհետեւ հնարավոր չէ, որ գնաճն ավելի բարձրանա, քանի որ տոկոսադրույքները նվազեցնում ենք», այնուհետեւ՝ նշել, որ Էրդողանի այս հայտարարությունից հետո ուղիղ 11 ամիս է անցել։ «Այդ օրը գնաճը 18,9 % էր։ Իսկ այժմ նույնիսկ TÜİK-ի տվյալներով է 78.6 %»,-ընդգծել է Թուրքիայի նախկին վարչապետը։

Թուրքիայում քաղաքացիական պատերա՞զմ է հասունանում

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում:

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100 % է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նա հավելել է, որ նոր ավազակախմբեր են ձեւավորվում, որի հետեւանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին եւ ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն կբավարարի ԵՄ գազի կարիքների ընդամենը 20 %-ը
հաջորդը
Արձանագրությունները ստորագրվեցին, մնաց 30 երկրի վավերացումը

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

    12:46 | 19.08.2022
  • Լեմկինի ինստիտուտի Կարմիր նախազգուշացումն Ադրբեջանին

    12:23 | 19.08.2022
  • Որոնողական աշխատանքները վերսկսվել են

    12:00 | 19.08.2022
  • 27 կեղծ ահազանգ․ մեծ մասը՝ էլեկտրոնային նամակներով

    20:45 | 18.08.2022
  • Մոտ 1,5 միլիոն մարդու արգելվել է զբաղվել մոլախաղերով

    20:20 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Հայաստանում ներդրողը ոչ թե պետության գործընկերն է, այլ...

  • 5

    Հունիսին Հայաստանից ռեկորդային մեծ գումար է դուրս եկել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա