• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բելառուսը պատերազմին չի խառնվի

aliq 20:55 | 05.07.2022
aliq 20:55 | 05.07.2022
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական «The Economist»-ի կազմակերպած կլոր սեղանի առցանց ելույթում հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։

«Կարծում ենք՝ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը պատերազմում ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ընդգծել է Զելենսկին։  Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը իրեն երբեք չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Տիխանովսկայան եւս բացառել է Մինսկի անմիջական մասնակցությունը

2020-ի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան եւս բացառել է Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին։

Վարշավայում անցկացված մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ դա գրեթե անհնարին է։

«Իրականում ես կասկածում եմ, որ բելառուս զինվորականները կմասնակցեն Ուկրաինա ներխուժմանը։ Ես, իհարկե, որեւէ բան չեմ կարող երաշխավորել, սակայն հետախուզական եւ փորձագիտական գնահատականներով դա գրեթե անհնարին է»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Նա համոզմունք է հայտնել, որ բելառուսական բանակը ծայրահեղ բարոյալքման վիճակում է։ «Նրանք չեն ցանկանում կռվել ուկրաինացիների նման բարեկամ ժողովրդի դեմ, նրանք չեն ցանկանում մեռնել հանուն Լուկաշենկոյի եւ Պուտինի», -շեշտել է  բելառուսական ընդդիմության առաջնորդը։

Նախորդ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարարել էր, որ երկրի բանակը Ուկրաինայի դեմ պատերազմում կներգրավվի միայն հարեւան պետության տարածքից Բելառուսի դեմ ուղղակի հարձակման կամ հարվածների դեպքում։

Ուկրաինայի ԳՇ տվյալներով` արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բելառուսական բանակի ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանադրությունը պիտի «վախենա» միայն ժողովրդից
հաջորդը
Կա՞ արդյոք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն. Արտյոմ Գեղամյան

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա