• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հասկանալ փոփոխությունները, մատնանշել ուժեղ կողմերը

aliq 20:01 | 08.07.2022
aliq 20:01 | 08.07.2022
MES

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին:

Թիմի այցի նպատակն է Հայաստանում ավելի քան 20 տարի իրականացվող արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակում համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատման անցկացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը եւ Հովհաննես Եմիշյանը, ամերիկյան գնահատման թիմի կազմում ներգրավված էին SPIN Global մարդասիրական կորպորացիայի հիմնադիր տնօրեն, թիմի ղեկավար Ջոել Թոմասը, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ քաղաքացիական իշխանություններին պաշտպանական գերատեսչության աջակցության փորձագետ Կառլ Ֆ․ Ֆրանցը, արտակարգ իրավիճակներին քաղաղաքացիա-ռազմական պատրաստվածության (CMEP) գնահատման վերլուծաբան Ալեքսա Սքուիրինին եւ ԱՄՆ դեսպանության Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Մայոր Դենիել Սինգլտոնը:

Կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերը բոլոր տեսակի վտանգների ժամանակ, նաեւ պատրաստվածության պլանավորման եւ արձագանքման հարցեր:

Թիմի առաջին այցը գերատեսչություն եղել էր 2019-ին: Դավիթ Համբարյանը կարեւորել է երկրորդ այցը՝ նշելով, որ  մեր երկիրը վերջին տարիներին անցել է բարդ փորձություններով՝ «Քովիդ-19» եւ պատերազմ:

Ըստ նախարարի տեղակալի՝ այցի շնորհիվ  հնարավոր կլինի լրացումներ մտցնել նախորդ հանդիպման ընթացքում կազմված գնահատման զեկույցում:

Թիմի ղեկավար Ջոել Թոմասը եւս կարեւորել է հանդիպումը եւ նշել, որ իրենց նպատակն է հասկանալ այդ փոփոխությունները, մատնանշել ուժեղ կողմերը, մարտահրավերները, ինչպես նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում բացերը եւ գերատեսչության դերը «Քովիդ-19»-ի եւ պատերազմի ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի հետ հուլիսի 12-ին նախատեսվում է ընդլայնված կազմով հանդիպում-քննարկում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ կարգավիճակը եւ կարեւորագույն այլ հարցեր դեռեւս լուծված չեն. ԱՄՆ դեսպանատուն
հաջորդը
Նոր պատերազմը Ալիեւի ցանկությունն է, բայց նրա ձեռքում չէ. Արա Սանջյան

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Խուլ վարորդները եւ հայաստանյան երթեւեկությունը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա