• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Անդրադարձել են Վերին Լարսի անցակետի խնդրին

aliq 21:21 | 11.07.2022
aliq 21:21 | 11.07.2022
Parliament Armenia

ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը՝  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները:

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա:

Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու եւ այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի՝  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ համագործակցությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են իրավիճակը հետխորհրդային տարածքում
հաջորդը
Ամենաբարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա