• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Էդվարդ Ասրյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

aliq 18:39 | 14.07.2022
aliq 18:39 | 14.07.2022
Edward Asryan

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, Էդվարդ Ասրյանին հատուկ հրամանագրով հինգ տարի ժամկետով նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

ԳՇ շտաբի պետի պաշտոնը թափուր էր փետրվարի 24-ից, երբ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստորագրել էր հրամանագիր Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողը միաժամանակ կստանձնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի սկզբին նշել էր, որ ԶՈՒ ԳՇ պետը պաշտպանության նախարարին չի փոխարինելու։ Նա ընդգծել էր, որ գնումների գործընթացը եւ ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ գլխավոր շտաբն այլեւս չի զբաղվելու այդ հարցով։

Գործող օրենքով զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական եւ թիկունքային ապահովումը։ Պապիկյանը շեշտել էր, որ ԶՈՒ-ն պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով` պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ, բանակի մարտունակության բարձրացմամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտադիր ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիեւ
հաջորդը
Մոսկվայի պահանջներն Ուկրաինայի նկատմամբ չեն փոխվել

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Խուլ վարորդները եւ հայաստանյան երթեւեկությունը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա