• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Երուսաղեմի հռչակագրի» թիրախը միայն Իրանը չէ. Իրանի ԱԳՆ

aliq 14:24 | 15.07.2022
aliq 14:24 | 15.07.2022
Iran MFA

Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ «Երուսաղեմի հռչակագիրը» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար:

«Բայդենի եւ Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է ԱՄՆ-ի անհողդողդ եւ վճռական հանձնառությունը՝ պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանցությունը:  Թիրախը ոչ միայն Իրանն է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»,- ընդգծել է Քանանին:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահների ուղեւորությունում «առաջին կանգառն» Իսրայելի կառավարությունն է, իսկ առաջնային նպատակը՝ նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության:

«Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- շեշտել է Քանանին:

Իրանի Զինված ուժերն իրենց հերթին ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից։

Մասնավորապես, Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարջին հայտարարել է. «Ամերիկացիներն ու սիոնիստները շատ լավ գիտեն այն գինը, որ կվճարեն «Իրանի դեմ ուժի կիրառում» բառակապակցության համար։ Բայդենը երեւի քնկոտ վիճակում էր, երբ սպառնում էր Իրանին»:

Հուլիսի 14-ին Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: «Երուսաղեմի հռչակագրով» ԱՄՆ-ը, մասնավորապես, պարտավորվում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թոշակառուները բախվել են նոր խնդիրների
հաջորդը
Վրաստանը կապահովվի Starlink-ի գերարագ ինտերնետով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն