• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը եւ Բաքուն կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդել

aliq 23:09 | 16.07.2022
aliq 23:09 | 16.07.2022
MFA Armenia

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի  հանդիպումը: Սա Միրզոյանի եւ Բայրամովի առաջին հանդիպումն էր։

Վրաստանի արտգործնախարարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ հպարտ է Թբիլիսին տեսնել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպման վայր։ Դարչիաշվիլին հույս է հատնել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերն արդյունք կտան։

Հաղորդագրության մեջ խոսք չկար պաշտոնական Երեւանի նախկին պնդումների մասին

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Արտգործնախարարները քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

Հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ խոսք չկար պաշտոնական Երեւանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Արարատ Միրզոյանը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարեւոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Ջանքերը պետք է ուղղվեն կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն:

«Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտգործնախարարն, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է նաեւ «մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարեւորությունը»։

Շուրջ 3 ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանը եւ Բաքուն որեւէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։

Ընդգծվել է խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-վրացական  հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին: Միրզոյանն ու Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում  վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:

Տոյվո Կլաարը ողջունել է բանակցություններ անցկացնելու որոշումը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Թբիլիսիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը: Անդրադառնալով հուլիսի 15-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի եւ փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ իր հանդիպումներին՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը գնահատել են խաղաղ գործընթացի կարեւորությունը:

ԱՄՆ-ը եւս ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը ողջունել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Թվիթերյան գրառման մեջ Բլինքենն Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը դրական քայլ է որակել: ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նա նշել է, որ ուղիղ երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ եւ հուսալի ճանապարհն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռոբերտ Հովհաննիսյանն Իսպանիայում գրավել է 2-րդ տեղը
հաջորդը
Ներառական կրթությունը դեռ չի հաղթահարում կարծրատիպերը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանն իր քաղաքացիներին Իրան չմեկնելու կոչ է արել

    13:30 | 04.06.2023
  • Պենտագոնը Բաքվի հետ ռազմական գործակցության հեռանկարներ է քննարկել

    19:57 | 03.06.2023
  • Փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցո՞ւմ

    19:26 | 03.06.2023
  • ՀՀ-ում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ

    18:30 | 03.06.2023
  • Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն...

    12:30 | 03.06.2023

ընտրանի

  • 1

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 2

    Քվեով գազանը

  • 3

    Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա