• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ռազմական գործողությունը հստակ ժամկետներ չունի. Պեսկով

aliq 18:02 | 18.07.2022
aliq 18:02 | 18.07.2022
Ukraine-Russia war

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կավարտվի, երբ իրագործվեն բոլոր նպատակները: Ըստ նրա՝ գլխավորը արդյունավետությունն է, եւ դրա համար հստակ ժամկետներ չկան:  Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը հստակ հրահանգ ունեն խուսափելու քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելուց եւ քաղաքացիական զոհերից։

«Հետեւաբար զինված ուժերն աշխատում են շատ զգույշ՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ՝ բացառելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարված, ինչը, ցավոք, չի կարելի ասել ուկրաինական կողմի մասին»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների եւ տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել էր, որ ռուսական ներխուժման հետեւանքով շուրջ 800 հազար ուկրաինացի կորցրել է ավելի քան 15 միլիոն քառակուսի մետր կացարանը։

Դեռեւս ապրիլին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է Չեռնիգովի, Խարկովի եւ Կիեւի շրջանների գրավյալ տարածքներում քաղաքացիական անձանց նկատմամբ ռուսական ռազմական ուժերի մի շարք օրինախախտության դեպքեր:

Մայիսի սկզբին ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3500-ը՝ վիրավորվել։ 231 զոհվածները մինչեւ 18 տարեկան են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատժամիջոցների փոխարեն խաղաղության հասնել Ուկրաինայում
հաջորդը
Անհապաղ դադարեցնել շինաշխատանքները Հատիս լեռան վրա

խմբագրական

Լոգանքի ստրատեգիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սերյոժա Բարսեղյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնության չեմպիոն

    12:56 | 13.08.2022
  • Հումանիտար օգնության միջոցների դեֆիցիտը՝ 33 միլիարդ դոլար

    12:23 | 13.08.2022
  • Ղարաբաղի հայերը կարգավիճակ ու արտոնություն չեն ունենա․ Ալիեւ

    11:45 | 13.08.2022
  • «Գրան-պրի» մրցանակ՝ 115 երկրի 3950 մասնակիցների մեջ

    22:10 | 12.08.2022
  • Այլեւս լրագրողներին տեղեկություն չհաղորդել․ Զելենսկի

    20:05 | 12.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 3

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 4

    Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով

  • 5

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա