• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Գազպրոմ»-ը չի՞ վերսկսի ԵՄ գազի մատակարարումը

aliq 16:45 | 19.07.2022
aliq 16:45 | 19.07.2022
Gazprom

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել «Հյուսիսային հոսք-1» գազատարով Գերմանիա եւ մի շարք այլ եվրոպական երկրներ գազի մատակարարումները իր վերահսկողությունից դուրս արտակարգ հանգամանքների պատճառով»։

Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ «Գազպրոմ»-ի նամակը ստացվել է չորս օր առաջ, սակայն վերաբերում է հունիսի 14-ից սկսված մատակարարումներին։

Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրեւեր Սիկորսկիի կարծիքով ֆորսմաժորի մասին հայտարարությունը վկայում է, որ «Գազպրոմ»-ը չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով: Բանն այն է, որ այդ օրն ավարտվում է գազատարի պլանային տեխսպասարկումը։

Ըստ Bloomberg գործակալության՝ հունիսի 16-ից «Գազպրոմ»-ը 60%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով մատակարարումները՝ որպես պատճառ նշելով Կանադայում արգելափակված գազի պոմպակայանների բացակայությունը:

Հուլիսի 10-ի, լույս 11-ի գիշերը ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տասնօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների համար փակել է դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարը:  Եվրոպայում մտավախություն ունեն, որ Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարով գազամատակարարումը չի վերսկսվի:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարման հետագա ընդհատումներին եւ նույնիսկ ամբողջական դադարեցմանը:

Թարմացում

Ավելի ուշ բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնեց, որ «Հյուսիսային հոսքի» միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկման ավարտից հետո:

Միաժամանակ, ըստ աղբյուրի, գազատարը չի վերսկսի աշխատանքն ամբողջ հզորությամբ, այլ այն նույն մակարդակով, ինչ եղել է մինչև հուլիսի 11-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանքատերը նոր տարածքներ է ուզում, գյուղացին՝ լավ կյանք
հաջորդը
Շվեյցարիան հրաժարվել է ուկրաինացի զինվորականներին բուժելուց

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա