• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Լիզ Թրասը՝ վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ

aliq 20:15 | 21.07.2022
aliq 20:15 | 21.07.2022
Rishi Sunak & Liz Truss

Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով առավել շատ քվե է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որի օգտին 137 ձայն է տրվել, 113 ձայնով երկրորդ տեղում է արտգործնախարար Լիզ Թրասը: Առեւտրային քաղաքականության հարցերով կրտսեր նախարար Փեննի Մորդոնտը 105 քվե է ստացել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Թրասն ու Սունակը մտել են Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը համարվում  է վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարի ֆավորիտը: YouGov կազմակերպության վերջին հարցումների արդյունքներով Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից եզրափակիչ քվեարկության ժամանակ կարող է առաջ անցնել 19 տոկոսային կետով:

Մինչեւ արտգործնախարար նշանակվելը Թրասը նախարարական պաշտոններ է զբաղեցրել մի շարք այլ գերատեսչություններում, այդ թվում՝ առեւտրի, արդարադատության, եւ գանձապետարանում։ Հուլիսի 11-ին միանալով պահպանողականների առաջնորդի ու վարչապետի համար սկսված պայքարին` Թրասն ասել է, որ կնվազեցնի հարկերը եւ կպահպանի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

Լեյբորիստները պահանջում են, որ Ջոնսոնը անհապաղ լքի Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը

Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների առաջնորդի եւ նոր վարչապետի անունը: Ընտրությունների եզրափակիչ փուլի քվեարկությանը պահպանողական կուսակցության բոլոր 160 հազար անդամները կմասնակցեն փոստով։ Արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո:

Բրիտանական ավանդույթի համաձայն՝ իշխող կուսակցության առաջնորդ ընտրված գործիչը կզբաղեցնի նաեւ երկրի վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ կառավարության ղեկավարի պարտականությունները կշարունակի կատարել Բորիս Ջոնսոնը։

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, առաջարկում է Համայնքների պալատում այսօր արդեն շրջանառության մեջ դնել Ջոնսոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Reuters-ի տեղեկություններով՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդները պահանջում են, որ Ջոնսոնը չշարունակի եւս երկու ամիս պաշտոնավարել՝ անհապաղ լքելով Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը։ Եթե խորհրդարանը հավանության արժանացնի լեյբորիստների նախաձեռնությունը, Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ տեղի կունենան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիդերլանդները մոտեցել է իր հնարավորությունների սահմանագծին
հաջորդը
Գանձեր ունենք, որ մնում են ուշադրությունից դուրս

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա