• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հունաստանը խախտել է Լոզանի պայմանագրի դրույթները. Էրդողան

aliq 16:01 | 25.07.2022
aliq 16:01 | 25.07.2022
Istanbul

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե  Հունաստանը վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները:

«Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման եւ Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային եւ գլոբալ հարցերում»,- ասել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծելու Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները եւ հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Հունաստանը վերջերս միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Նա զգուշացրել է, որ Թուրքիան չի կարող համակերպվել բարիդրացիության սկզբունքներին եւ համաձայնություններին հավատարիմ մնալուն հակասող իրավիճակի հետ։

«Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն հաստատելու, ինչպես նաեւ թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,- հայտարարել է Էրդողանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվել է 965 մարդ
հաջորդը
Սա միակ դեպքն է, երբ Ռուսաստանն իր բաժինը չի տանում

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա