• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զգուշացրել է զերծ մնալ ԱԷԿ-ի նկատմամբ սադրանքներից

aliq 12:26 | 26.07.2022
aliq 12:26 | 26.07.2022
Zaporozhie NPP

Ռուսաստանն Ուկրաինայի իշխանություններին նախազգուշացնում է զերծ մնալ Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ սադրանքներից, որոնք հղի են միջուկային վթարով, եւ որի ծանր հետեւանքները կարող են անդրադառնալ ոչ միայն Ուկրաինայի վրա։

«Նախազգուշացնում ենք Վ. Զելենսկու վարչակարգին՝ զերծ մնալ Եվրոպայում խոշորագույն ատոմային էլեկտրակայանի նկատմամբ սադրանքները շարունակելուց: Միջազգային հանրությանը կոչ ենք անում զգոնություն ցուցաբերելու այս հարցում եւ դատապարտելու Կիեւի իշխանությունների գործողությունները»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի ղեկավարությամբ միջազգային առաքելությունը պետք է ժամաներ Զապորոժիեի ԱԷԿ, սակայն այցը չեղարկվել է «ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման պատճառով», իսկ այցի ձախողումից հետո Կիեւն ավելացրել է զինված սադրանքներն ԱԷԿ-ի նկատմամբ։

Այցը նախատեսվում էր 2022-ի հունիսի վերջին, միջազգային առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում պետք է ստուգեր անվտանգության նորմերի պահպանումը:

«Հենց այցի տապալումից հետո Կիեւի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի դեմ ուղղված զինված սադրանքների քանակը մի քանի անգամ ավելացել է: Կայանի տարածքում իրականացվել են հարվածներ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, ինչպես նաեւ ակցիաներ, որոնք ուղղված են դրա անձնակազմի ահաբեկմանը»,- ընդգծել է Զախարովան:

Հաղթանակի հասնելու ցանկացած փորձ դեպի անդունդ տանող ճանապարհ է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ուկրաինային սպառազինություն եւ տեխնիկա մատակարարելով՝ Եվրամիությունը շարունակում է ներդրումներ կատարել հետագա մարտական գործողությունների մեջ, բայց «մարտի դաշտում հաղթանակի հասնելու ցանկացած փորձ դեպի անդունդ տանող ճանապարհ է թե՛ Կիեւի, թե՛ Բրյուսելի համար»։

Զախարովան ընդգծել է, որ զենքի մատակարարումների համար գումար հատկացնելը վկայում է Եվրամիության՝ Ուկրաինայում քաղաքական կարգավորմանը նպաստելու լիակատար անպատրաստության մասին:

Ըստ ռուս դիվանագետի՝ զենքի մատակարարման համար օգտագործվող «Խաղաղության Եվրոպական հիմնադրամը» (որն, ըստ նրա, ավելի ճիշտ կլիներ անվանել «պատերազմի հիմնադրամ») իր գոյության շուրջ մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի սպառազինման վրա ծախսվել է արդեն 2,5 միլիարդ եվրո՝ մինչեւ 2027-ը հաշվարկված բյուջեի գրեթե կեսը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերի եւ ազգայնական գումարտակների կատարած ռազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքի ավերման համար «եվրոպացի հովանավորները պետք է նույն պատասխանատվությունը կրեն, ինչ Կիեւի ռեժիմը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ
հաջորդը
Երբ որոշեցի գազելով գնալ Վանաձոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

ընտրանի

  • 1

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն