• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

«Խեղճ Նիկոլն ի՞նչ անի…»

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 05.08.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 05.08.2022
turtle

Հա, էլի, «խեղճ Նիկոլն ի՞նչ անի», որ Ալիեւը չի հարգում պայմանավորվածություններն ու էլի Արցախում հարձակում է սկսել։ Ինքը հո հարց լուծելու համա՞ր չի վերցրել իշխանությունը։ Ինքը դա արել է իր «էս դին-էն դին անցե՛ք» հրամանը անվերապահորեն կատարող ենթականեր ունենալու եւ իշխանության տված մյուս բոլոր կայֆերը վայելելու համար։

Ինքն ինչո՞ւ պիտի զբաղվի, օրինակ, էկոնոմիկայով։ Էկոնոմիկայով զբաղվում է Վահան Քերոբյանի լեզուն, որի տակ փուշ չկա. օրական մի նոր նվաճում է արձանագրում։ Վահան Քերոբյանի լեզվի շնորհիվ մենք արդեն գիտենք, որ Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի հզոր է, քան ԱՄՆ-ի կամ Չինաստանի տնտեսությունը, եւ շուտով մենք բարեկեցության մակարդակով անցնելու ենք անգամ սկանդինավյան երկրներին։ Էս մեկը ոչ միայն Վահան Քերոբյանի, այլ նաեւ Հովիկ Աղազարյանի լեզուն է արձանագրել. թե բա, տեսե՛ք՝ մենք ինչքան հզոր ենք, որ գնաճի պայմաններում մարդիկ ապրում ու չեն բողոքում։ Նշանակում է՝ գնաճը դրական բան է, իսկ մեր բնակչությունն էլ էնքան հարուստ է ու հպարտ, որ թքած ունի գնաճի վրա, լեզու է ցույց տալիս դրան, ծաղրում եւ, ի հեճուկս էդ գնաճի, ավելի ու ավելի լավ է ապրում։

Իսկ Արցախ-ադրբեջանական շփման գոտում հերթական հարձակումներն ու մարտական գործողություննե՞րը։

Հա ի՞նչ, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Թող ռուսները մտածեն։

Չեք հավատո՞ւմ, որ դա է իշխանությունը կրողների տեսակետը։ Խնդրեմ՝ կարդացե՛ք ՔՊ-ական պատգամավորների մեկնաբանությունները՝ «սաղ ռուսներն են մեղավոր» շարքից։

Վահագն Ալեքսանյան— «…Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։ Պետք է ակնկալել ռուսական խաղաղապահ առաքելության հստակ եւ որոշակի գործողություններ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու եւ եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Արուսյակ Ջուլհակյան— «… Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը եւ կայունությանը՝ իր մանդատին համապատասխան»:

Հռիփսիմե Գրիգորյան— «…Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»։

Հասկացաք, չէ՞, նույն մտայնությունն է՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, պատասխանատուն ռուսներն են, թող իրենք էլ կարգուկանոն հաստատեն»։

Բա դո՞ւք ինչ անեք, ա՛յ քաջնազարաբար իշխանություն վերցրածներ։ Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ այլոց ապավինող։ Թե՞ ձերը մենակ իշխանության կայֆերն են՝ «չալաղաջ» գործուղումները, պարգեւավճարները, միջազգային ատյաններում ոչինչ չասող հայտարարություններով բուռն գործունեության իմիտացիա ստեղծելը, ինչպես նաեւ ախպերությանը հարմար գործի տեղավորելն ու բարեկամների ֆիրմաներին պետպատվերների մրցույթներում հաղթել տալը։

Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որ հենց դժվարություններ են լինում, պատասխանատվությունը գցում եք ուրիշների վրա։

Ու այս ամենին համահունչ, ՀՀ արտաքին գործերի նախարարը հավաքում է Երեւանում հավատարմագրված դեսպաններին՝ իրավիճակը ներկայացնելու համար, եւ իր խոսքում հատուկ շեշտում, որ «ադրբեջանական զինված ուժերը … ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում»։

Էլի նույնը՝ մենք ի՞նչ անենք, ռուսներն են պատասխանատու։

Այս ամեն ինչի ֆոնին իշխանություն կրողներին մնում է արսենթորոսյանաբար հաղթանակը պարտություն համարելն ու խաղաղություն մուրալը։

Իսկ թե վերջինը չստացվի, մեղավորները կան ու կան. Ալիեւի ռազմատենչությունը, նույն ռուսները, մեզ այդպես էլ օգնության չեկած Ամերիկան ու Եվրոպան (թե ինչու մեզ պիտի օգնության գան, հայտնի չէ) եւ, իհարկե, Գրենլանդիայի շարժվող սառցադաշտերն ու Թասմանի կրիաները։

Բոլորը, բացի «խեղճ Նիկոլից», որի «գրպանը էլի համարյա պատերազմ գցեցին» ու խանգարեցին, որ իր արձակուրդը վայելի։

Հ. Գ. Հոդվածն ավարտում էի, երբ լրահոսը բերեց Ղարաբաղում վերջին ռազմական բախումների վերաբերյալ Փաշինյանի ելույթը Կառավարության նիստում։ Բոլորովին չփոխվեց տպավորությունս։ Էլի, իհարկե, բոլորն են մեղավոր։ Եվ ամենամտահոգիչը այդ ելույթում Արցախ-ադրբեջանական շփման գծի մարտական հերթապահությունն էլ ռուսներին հանձնելու, ըստ էության, պատրաստակամությունն էր։ Հասկանանք էսպես՝ ռուս խաղաղապահների լիազորությունները թող ընդլայնվեն, մեր փոխարեն իրենք շփման գիծը պաշտպանեն, իրենք էլ պատասխանատու լինեն, որպեսզի իշխանավորները շարունակեն վայելել անհոգ կյանքն ու հովվերգական անդորրը։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը
հաջորդը
Նավերը լքել են սեւծովյան նավահանգիստները

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Խուլ վարորդները եւ հայաստանյան երթեւեկությունը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա