• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բացասական եզրակացություն շահագործումը երկարացնելու հայտին

Մարի Չաքրյան 18:07 | 05.08.2022
Մարի Չաքրյան 18:07 | 05.08.2022
Meghradzor

2012-ին կնքված պայմանագրով մինչեւ 2023-ը Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի 384 հազար 700 տոննա օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարն (տարեկան 60 հազար տոննա) օգտագործման է տրված «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությանը: 2020-ի հունվարի 1-ի դրությամբ հանքաքարի պաշարները հաշվարկվել են են 598 հազար 550 տոննա: Ուստի ընկերությունը մտադիր է եւս 17 տարի հանքաքար արդյունահանել:

Դեռ 2016-ին ընկերությունը ներկայացրել էր հանքի փակման նախնական ծրագիր: Ընդերքի մասին օրենսգրքով վերջնական ծրագիրը պարտավոր էր փորձաքննության ներկայացնել հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից երկու տարի առաջ՝ 2021 թվականին: Փակման ծրագիր ընկերությունը չի ներկայացրել, փոխարենը փորձաքննության է ներկայացրել նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն՝ հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով:

ՇՄԱԳ հաշվետվությունում ընկերությունը ներկայացրել է, որ կիրականացնի անհրաժեշտ միջոցառումները. ստորգետնյա հանքում հանքային օդի փոշեզերծման միջոցառումներ, հակահրդեհային պաշտպանություն, անվտանգության միասնական եւ տեխնիկական շահագործման կանոններին համապատասխան միջոցառումներ եւ այլն: Հիշեցնենք, որ դեռեւս 2021-ին մեր իրականացրած հետաքննության ընթացքում պարզել էինք, որ ընկերությունը քանիցս խախտել է աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման կանոնները:

Հանքաքարի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար

Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննական կենտրոնն, ուսումնասիրելով հայտը, պարզել է, որ նախատեսվող տարածքի 31,4 հեկտարն անտառային հողերում է: Անտառային կոմիտեն հանքաքարի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար: Կադաստրի կոմիտեի տեղեկացմամբ էլ 568,9 հա մակերեսով տարածքը Մեղրաձոր գյուղի շուրջ 4 տասնյակ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական եւ բնակավայրի նպատակային նշանակություն ունեցող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողեր են:

Մեղրաձորի ղեկավարի նստավայրում մայիսի 24-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը սեփականատերերից մեկը դեմ է արտահայտվել իր 40 հա հողատարածքում արդյունահանման աշխատանքների կատարմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների ու  Կոտայքի մարզպետարանի կարծիքները, հայտում առկա թերությունները՝ շրջակա միջավայրի նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած օգտակար հանածոյի արդյունահանման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քարագլխում՝ քար համբերությամբ
հաջորդը
Բաքուն պնդում է՝ վերահսկողության տակ է վերցրել Բուզդուխ բարձունքը

խմբագրական

Անկյուն քշվածը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հոգեհանգստյան կարգ եւ լռության րոպե

    20:20 | 17.08.2022
  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

    19:52 | 17.08.2022
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով

    19:21 | 17.08.2022
  • Զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու...

    18:58 | 17.08.2022
  • Թուրքիան եւ Իսրայելը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

    18:24 | 17.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 3

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 4

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

  • 5

    Անկյուն քշվածը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա