• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Երբ երեխադ հաշմանդամություն ունի

Տաթեւեր Լազարյան 14:45 | 09.08.2022
Տաթեւեր Լազարյան 14:45 | 09.08.2022
Ardook project

Ծնողը, իմանալով իր երեխայի հաշմանդամության մասին, նախ ժխտում է, ապա՝ զայրանում՝ ինչո՞ւ ես, ինչո՞ւ իմ երեխան:

Ի վերջո հաշտվում է դրան, կամ սկսվում է ընկճախտը: Սա կախված է յուրաքանչյուր անհատի հուզական-մտավոր մակարդակից:

Այս ամենը հաղթահարելուց հետո էլ ծնողը որոշում է՝ ինքնուրույն մեծացնել իր երեխային, թե հանձնել նրան մանկատուն:

Հայաստանում հաշմանդամությամբ երեխաների ծնողները նրանցից ոչ պակաս խոցելի են ու մեկուսացված: Հաշմանդամության ցածր թոշակը, երեխային խնամելու լուրջ հարցը հաճախ ստիպում են ծնողին ամբողջովին փոխել կենսակերպը:

Բարձրագույն կրթությունը, լավ աշխատանքը, կարիերայի մասին երազանքները մնում են անցյալում. չէ՞ որ մեկը պետք է 24 ժամ խնամի հատուկ կարիքներ ունեցող երեխային:

Kristine ArakelyanՔրիստինե Առաքելյանը, որ մասնագիտությամբ լրագրող է, համալսարանն ավարտելուց հետո էլ վերապատրաստում է անցել, չի աշխատում սիրելի մասնագիտությամբ: Քրիստինեն հիմնականում տանն է, որպեսզի խնամի աուտիկ սիմպտոմատիկա ունեցող իր 8-ամյա երեխային:

«Բալիկս գրեթե ոչինչ չի անում ինքնուրույն: Ամեն բան ես եմ անում, եւ հնարավոր չէ զուգահեռել աշխատանքը երեխայի խնամքի հետ»,- պատմում է Քրիստինեն, որի երեխան ներառականից տեղափոխվել է հատուկ դպրոց:

Նա նշում է, որ ներառական համակարգում սարսափելի վիճակ է: Ինքն էր երեխային ուղեկցում դպրոց ու մնում այնտեղ դասերի ընթացքում, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէր: Իսկ հատուկ դպրոցում հմուտ դայակներն ու դաստիարակները կարողանում են պատշաճ կազմակերպել երեխայի խնամքը:

Բավականին ցածր է նաեւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների թոշակը: «Երեխայիս թոշակը հերիքում է միայն տակդիրներին: Գոնե 100 հազար դրամ պետք է լինի, որ նվազագույն կարիքները հոգալու հնարավորություն ունենամ: Էլ չեմ խոսում հատուկ մանկավարժների ծառայությունների մասին, որոնց գինը բավականին բարձր է»,- ասում է Քրիստինեն:

Հայաստանում խնամքի ամբողջ բեռն ընկնում է մայրերի վրա, իսկ եվրոպական երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաներին հատկացվում են խնամատարներ, ինչի շնորհիվ ծնողները թե՛ աշխատելու, թե՛ սեփական կյանքը կազմակերպելու հնարավորություն են ունենում:

Հաշմանդամությամբ երեխաների ծնողների բեռը փոքր-ինչ թեթեւացնելու նպատակով էլ Շողեր Աթանեսյանը որոշեց կյանքի կոչել «Արդուկ» ծրագիրը, ինչը հաջողվեց Եվրամիության դրամաշնորհով: «Արդուկի» շահառուները առողջության խնդիրներ ունեցող երեխաների մայրերն են, որոնք տան պայմաններում կատարում են արդուկման ու լվացքի աշխատանքներ:

«Այսպիսով՝ մենք օգնում ենք ե՛ւ այն մայրերին, որոնք չեն կարողանում աշխատել, քանի որ երեխային չեն կարող մենակ թողնել տանը, ե՛ւ այն մայրերին, որոնք զբաղվածության պատճառով ուզում են փոքր-ինչ թեթեւացնել իրենց տնային գործերը»,- ասում է Շողեր Աթանեսյանը:

Ծրագրի շահառուներին տրամադրվում է բարձրորակ տեխնիկա, նրանց հետ անցկացվում են թրեյնինգներ, ինչի շնորհիվ էլ աշխատանքի բարձր որակն ապահովված է:

Քրիստինեն նույնպես ծրագրի շահառուներից է եւ այսպիսով կարողանում է մի փոքր թեթեւացնել իր սոցիալական բեռը, միաժամանակ լինել երեխայի կողքին:

Հաշմանդամությամբ երեխաների ծնողների համար, սակայն, ամենամեծ օգնությունը կլինի, եթե պետությունը խնամատար տրամադրի: Այս դեպքում երեխան կստանա մասնագիտացված օգնություն ու խնամք, իսկ ծնողը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
հաջորդը
Թռիչքների սահմանափակման ռեժիմը ՌԴ-ում երկարաձգվել է

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին ՌԴ-ն լքելու կոչ է...

    16:28 | 01.04.2023
  • Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

    15:22 | 01.04.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը

    13:59 | 01.04.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ

    13:30 | 01.04.2023
  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա