• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Աշակերտներն առանց բժշկական տեղեկանքի

Տաթեւեր Լազարյան 15:00 | 12.08.2022
Տաթեւեր Լազարյան 15:00 | 12.08.2022
School

«Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Լուրը երկու ճամբարի է բաժանել ծնողներին: Մի մասը որոշումը համարում է ճիշտ, մյուս մասը վախենում է հետեւանքներից:

Բազմազավակ ծնողներից մեկը՝ Կարինեն, շատ գոհ է որոշումից, որովհետեւ կարծում է՝ այդպիսով կազատվեն քաշքշուկից:

Karine«Բուժքույրը պետք է մշտապես կապ ունենա տեղամասային բժշկի հետ: Կամ պետք է մշակվի նոր մեխանիզմ, որ դպրոցում սովորող բոլոր երեխաների առողջության վիճակից տեղյակ լինեն: Բայց այդ ամենն արվի առանց տեղեկանքների»,- ասում է նա: Կարինեն պատմում է, որ երկու օր հերթ է պահել աչքի բժշկի մոտ: Տեղեկանքը ստանալու համար ծնողները կորցնում են առնվազն մեկ շաբաթ:

Մյուսներին էլ անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես է դպրոցի բուժքույրը տեղյակ լինելու երեխայի առողջության վիճակից եւ խնդիրներից: Նրանց կարծիքով՝ երեխայի առողջության մասին տեղեկանք, միանշանակ, պետք է, դա շատ կարեւոր է դպրոցի բուժաշխատողի համար, քանի որ լինում են դեպքեր, երբ պետք է անհապաղ կազմակերպել առաջին օգնություն, իսկ բուժքույրը եւ ուսուցիչն անտեղյակ են երեխայի առողջության խնդիրներից:

Zhanna AndreasyanԿԳՄՍ փոխնախարարը պատասխանել է ծնողների այս բողոքին՝ ասելով, որ դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք պահանջելը հակասում է ընդունելության կարգին։ «Ես էլ կարող եմ բազմաթիվ դեպքեր նկարագրել, երբ եղել է տեղեկանք ու զրո տեղեկություն երեխայի խնդրի մասին: Դա որեւէ կապ չունի շուրջ 40000 երեխաների ծնողների անհարկի քաշքշուկի մեջ դնելու հետ, որը, ինչպես նշեցի, կարգին հակասում է»,- ասել է փոխախարարն ու շեշտել՝ եթե երեխան որեւէ խնդիր ունի, ծնողը պարտավոր է տեղեկացնել դպրոցին:

23 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ տեղեկանքի առկայությունը չափազանց կարեւոր է. չէ՞ որ դպրոցի բուժաշխատողը պարտավոր է տեղյակ լինել երեխաների առողջության վիճակից:

«Լինում են դեպքեր, երբ հարկավոր է գործել հաշված րոպեների ընթացքում: Այդ ժամանակ դպրոցի բուժքույրը չի կարող հասցնել կապվել տեղամասային բժշկի հետ: Կամ, հնարավոր է, այդ բժիշկը զբաղված է. ի՞նչ անի բուժքույրը»,- ասում է Հարությունյանը:

Lilit HarutyunyanՆա գտնում է, որ առավել արդյունավետ կլինի հեշտացնել տեղեկանք ստանալու ընթացակարգը՝ ազատելով ծնողներին ավելորդ քաշքշուկից: Հերթերը նաեւ գոյանում են այն պատճառով, որ ծնողներն ամռան վերջին ամսում են սկսում զբաղվել բժշկական տեղեկանք ձեռք բերելով: Հարությունյանը հիշում է իր աշխատանքային փորձից մի դեպք, երբ երեխաներից մեկին շտապ օգնություն էր անհրաժեշտ, եւ ժամանակ չկար անգամ տեղամասային բժշկին կամ ծնողին զանգահարելու: Եթե ինքը չիմանար աշակերտի հիվանդության մասին, անդառնալի հետեւանքներ կարող էին լինել:

Նախկինում դպրոցներում աշխատում էին նաեւ բժիշկներ, սակայն այսօր ամբողջ ծանրությունն ընկած է միայն բուժքույրերի վրա: Շատ հաճախ բուժաշխատողը միայնակ օգնություն է ցուցաբերում միանգամից մի քանի աշակերտի:

«Ներառականացման համակարգի ներդրումն էլ ավելի է մեծացնում տեղեկանքի կարեւորությունը, որովհետեւ այսպիսով հատուկ կարիքներ ունեցող երեխայի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց դպրոցի բուժաշխատողը»,- ասում է Հարությունյանը:

Բժշկական տեղեկանքի բացակայությունը թե՛ ծնողներին, թե՛ բժիշկներին օգնում է խուսափելու քաշքշուկից, սակայն կօգնի դա երեխաներին, թե ինչ-որ պահի լուրջ խնդիր կդառնա նրանց համար, կտեսնենք ուսումնական տարվա ընթացքում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաջադիի անունից տարածվող հրապարակումը
հաջորդը
Վաշինգտոնը սպառնացել է Թեհրանին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին ՌԴ-ն լքելու կոչ է...

    16:28 | 01.04.2023
  • Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

    15:22 | 01.04.2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը

    13:59 | 01.04.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ

    13:30 | 01.04.2023
  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա